Անհետ կորած զինվորի ծնողը պահանջում էր իր զավակի մարմինը․ այն զավակի, որին դավաճանաբար սպանեցին իշխանությունները, իսկ հիմա՝ ձերբակալեցին նաև հորը․ Մալյան
Ամիսներ շարունակ իշխանական հիմնարկների դռներ մաշացրած անհետ կորած զինվորի ծնողին իշխանությունները ձերբակալել են: Անհետ կորածի ծնողը փող չէր պահանջում, պաշտոն չէր պահանջում, պարգևավճար չէր պահանջում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՎԵՏՕ շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը։
«Պահանջում էր իր զավակի մարմինը: Այն զավակի, որին դավաճանաբար սպանեցին իշխանությունները, իսկ հիմա ձերբակալեցին նաև հորը ու 6-10 տարվա հոդված դրեցին:
Քնեք, եթե կարող եք...»,-գրում է Մալյանը: