Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Փաշինյանի «բարեփոխումների» հույսը Ջհանգիրյանն է․ կոռուպցիա, «գործ կարել» և քծնանք (տեսանյութ). Politik.am

Politik.am-ը գրում է. «Իշխանությունները որոշել են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին խցկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Իշխանական քարոզչամեքենան պնդում է, որ Ջհանգիրյանը պետք է օգնի, որպեսզի բարեփոխվի դատական համակարգը, սակայն նախկին զինդատախազին ճանաչող ցանկացած մեկը կպնդի, որ նա ոչ միայն ունակ չէ բարեփոխումների, այլեւ դատաիրավական համակարգի արատների մոնումենտն է Ջհանգիրյանը։

Իշխանությունների նպատակն իրականում հասկանալի է՝ փորձ է արվելու «սանձել» իրենց հրահանգները այլեւս չկատարող դատական համակարգը։

Ջհանգիրյանի ապաշնորհ լինելու լավագույն ապացույցը հայտնի «Մատաղիսի գործն» է։ Ըստ այս գործի նյութերի 2003թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 20։30-ի սահմաններում 33651 զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են գալիս զորամասի տարածքից եւ այլեւս չեն վերադառնում։ 15 օր անց, 2004 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջրասույզները Մատաղիսի ջրանցքից հայտնաբերում են Հովսեփ Մկրտումյանի, իսկ հաջորդ օրը` Ռոման Եղիազարյանի դիակները։

2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչում նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին եւ դատապարտում 15 տարի ազատազրկման։ Հօգուտ տուժողի իրավահաջորդների բռնագանձվում է 1.500.000-ական դրամ` որպես հուղարկավորության եւ մնացած ծախսերի հատուցման գումար։

Վերաքննիչ դատարանում սպանված զինծառայողներից մեկի հայրը՝ Մ.Մկրտումյանը հրաժարվում է բողոքից` նշելով, որ ամբաստանյալներն անմեղ են, նրանք չեն իր որդու սպանողները, եւ հրաժարվում իր ներկայացրած քաղաքացիական հայցից։ Ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանը հայտարարում է հացադուլ։ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006թ. մայիսի 30-ին Ռ.Սարգսյանին, Մ.Սերոբյանին եւ Ա.Զալյանին դատապարտում է ցմահ ազատազրկման

Ի վերջո, այս գործով անցնող մեղադրյալները ազատ արձակվեցին, քանի որ նրանց մեղքը չհաստատվեց։ Այս գործը սակայն օգնեց բացել զինդատախազ Ջհանգիրյանի կերպարը։ Ըստ էության նա բռնությունների եւ գործ կարելու միջոցով ցանակցել էր մեղքը բարդել քաղաքացիների վրա, ովքեր իրականում չեն կատարել հանցանքը։

Զարմանալի է նաեւ թե իբրեւ կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունները ինչպես են պատարստվում դատական համակարգը բարեփոխել մի անձի միջոցով, որի կարողությունը առնվազն կասկածի տեղիք է տալիս։ Ջհանգիրյանին անվանել կոռուպցիոն պատմություններից հեռու մարդ, մեղմ ասած, անտեղյակություն է: Ջհանգիրյանը, ով եղել է ՀՀ զինդատախազ եւ իր ամբողջ կյանքում պետական համակարգում է եղել, չգիտես՝ որտեղից, կարողացել է մեծ կարողություն կուտակել: Հասկանալու համար, թե նա աղքատ Հայաստանում ինչպիսի կարողություն է կուտակել, պետք է միայն տեսնել «Մոնումենտում» 1990-ական թվականների վերջին կառուցված եռահարկ շքեղ առանձնատունը, որն այժմ Ջհանգիրյանը վարձակալությամբ է տվել, եւ այդ տարածքում տեղակայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը: Հետաքրիր է, թե անկաշառ Գագիկ Ջհանգիրյանը ի՞նչ միջոցներով է կարողացել նման առանձնատուն կառուցել:

Ի դեպ իշխանությունները հաճախ են քարոզչական նպատակներով հայտարարում, որ պատսրատվում են «Մոնումենտի» դղյակները խլել կոռուպցիոներ պաշտոնյաներից եւ տալ այն ժողովրդին, արդյո՞ք Ջհանգիրյանի առանձնատունն էլ են խլելու, թե՞ նա «սվոյ» նախկին կոռուպցիոներ է։

Գագիկ Ջհանգիրյանը նաեւ այն անձն է, ով դեռ Վազգեն Սարգսյանի մարմինը չսառած շտապել էր պաշտոն խնդրել երկրորդ նախագահ Քոչարյանից։ Նախագահն էլ ամոթանք էր տվել Ջհանգիրյանին եւ մի քանի այլ գործիչների, ովքեր եւս ներկայանում էին Վազգեն Սարգսյանի մտերիմներ։

Ջհանգիրյանի մասին նաեւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը դրական կարծիք չունի։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նա մեղադրում էր Ջհանգիրյանին իշխանություններին սպասարկու լինելու մեջ։ Այս իմաստով Փաշինյանն իհարկե չի սխալվել ու հասկանալի է նաեւ ներկայիս նրա նպատակադրումը՝ նա լավ է հասկանում, որ Ջհանգիրյանի նման անցյալ ու մարդկային որակներ ունեցող անձը լավագույնս կարող է իր անգամ անօրինական հրահանգները կատարել։ Ի վերջո, հիմա եզակիներն են իրենց բախտը կապում այս իշխանությունների հետ, հիմնականում մարդիկ, ովքեր ավարտված են համարում իրենց գործունեությունը այս կյանքում»։