Մեկ տարի առաջ որդուս ճանապարհեցինք բանակ, գնաց բոլորիս օրհնանքներով, բայց ավաղ…Արտակ Հովհաննիսյան
Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան i8 էջում որդու լուսանկարներն է հրապարկել և կից գրել.
«Մեկ տարի առաջ՝ ճիշտ այս օրն էր, երբ ծնողին հատուկ անհանգստությամբ, բայց միևնույն ժամանակ մեծ ու անթաքույց հպարտությամբ որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանին ճանապարհեցինք Հայոց բանակ: Զորակոչվելու օրն այնքա՜ն ուրախ էր Ալբերտը, որ հայրենիքին պիտի ծառայի:
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ուսումն ընդհատեց, որ զինվոր դառնա, Հայրենիքի առաջ պարտքը կատարի, հայրենիքի սահմաններն ամուր պահի:
Ալբերտս բանակ գնաց բոլորիս օրհնանքներով, բարեմաղթանքներով, հույսով, հավատով, լավատեսությամբ, բայց ավաղ… կյանքն ու ճակատագիրն այլ բան էին կանխորոշել նրա ու նրա պես շատ Հայ զինվորների համար:
Փառք ու խոնարհում, իմ հավերժ զինվոր տղա՝ Ալբերտս…»: