NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Հայաստանը փաստացի բանակցող չունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մեկնեց Մոսկվա՝ եռակողմ ֆորմատով հանդիպելու ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Արդեն պարզ էր, որ քննարկվելու են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։ Եվ պատահական չէ, որ մի քանի օր առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր մոսկովյան հանդիպման հետ կապված հայկական կողմի առաջնահերթությունները։ Ուշագրավ է, որ հայկական կողմի առաջնահերթություններից ամենաառաջինը Նիկոլ Փաշինյանը նշել էր նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման մասին, այն է՝ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում:

Իհարկե, գերիների հարցը Հայաստանի համար շատ զգայուն խնդիր է, բայց առաջնահերթություն ձևակերպելն այլ է, իսկ այդ առաջնահերթության իրականացմանը հասնելը՝ այլ։ Նախ՝ որպեսզի Հայաստանը կարողանա հասնել իր ձևակերպած բանակցային խնդիրների իրականացմանը, պետք է դուրս գա պատերազմի հետևանքով առաջ եկած հոգեբանական բարդույթներից։ Իսկ մոսկովյան հանդիպումը ավելի պարզորոշ դարձրեց, որ հայկական կողմը մեծ հաշվով բանակցող չունի։ Հայաստանը նույնիսկ չկարողացավ հումանիտար նշանակություն ունեցող հարցի լուծմանը մոտենալ, էլ չենք ասում՝ հասնել, և դա հանդիպումից հետո իր ելույթում խոստովանեց Փաշինյանը՝ նշելով, որ իրեն չի հաջողվել լուծել գերիների հանձնման խնդիրը։

Այդուամենայնիվ, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող 8-րդ կետի չիրագործումը չխանգարեց, որպեսզի Փաշինյանը ստորագրի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարությունը։ Այնինչ Հայաստանը գերիների հարցը կարող էր դնել որպես նախապայման նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերի իրագործմանն անցնելու խնդրում։ Իսկ դրա համար հայկական կողմը հիմքեր ունի, քանի որ գերիների հարցը ոչ միայն հրադադարի հայտարարության առանցքային կետերից մեկն է, այլև դրա շուրջ գոյություն ունի միջազգային իրավապայմանագրային հիմք, մասնավորապես Ժնևի կոնվենցիաները, որոնք կարող է Հայաստանը վկայակոչել։ Բացի այդ, եռակողմ հանդիպումը բոլորի համար պարզորոշ դարձրեց Փաշինյանի խեղճությունը և անկարողությունը, ինչը տեսանելի էր նաև վերջինիս պահվածքից և ժեստերից։ Որպես պետության ղեկավար՝ Փաշինյանը այլևս գոյություն չունի կամ զրոյական կարգավիճակում է, քանի որ, որպես պարտված և թույլ ղեկավար, իր հետ ոչ ոք ցանկություն չունի հաշվի նստել։

Ինչպես նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն են արձանագրում, նրան կա՛մ ընդհանրապես հաշվի չեն առնում, կա՛մ հաշվի են առնում ձևականորեն: Սա այն թեման է, ինչի մասին տևական ժամանակ բարձրաձայնում էին ընդդիմադիրները և բազմաթիվ փորձագետներ։ Եվ պատահական չէ, որ քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը, եկեղեցին և մտավոր վերնախավը պահանջում է Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Արդեն պարզ է, որ եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ապա Հայաստանն ավելի խեղճ վիճակում է հայտնվելու, և հակառակորդը ավելի մեծ զիջումներ է պարտադրելու։ Այսինքն՝ ադրբեջանաթուրքական տանդեմը հնարավորություն կստանա օգտվել Փաշինյանի թուլությունից և երկրի ներսում անկայուն իրավիճակից։

Քանի որ արդեն կարելի է կանխատեսել, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաջորդ հանդիպումների արդյունքում ինչպիսի ծանր իրավիճակում ենք հայտնվելու, ապա հրատապ հարցի է վերածվում այն թեման, որ Հայաստանը բանակցություններին պետք է ներկայանա նոր բանակցող ղեկավարի միջոցով, ով գործի կդնի իր պրոֆեսիոնալ որակները պարտության ծանր հետևանքները մեղմելու և ավելի արժանապատիվ դիրքերից հանդես գալու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: