NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ուսապարկային» իրականություն․ դեկորատիվության ու իրականության ծանր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

. «Պարտությունից հետո Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ապրում։ Բնականաբար, հենց տեղի ունեցածի համար իշխող ուժն իր առաջնորդի հետ միասին կրում է գլխավոր պատասխանատվությունը։ Իրավիճակն առավել քան լուրջ է, իսկ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ առաջնորդել երկիրը։ Իշխանափոխությունը իրերի ներկա դրության պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է։ Սակայն զարմանալի է, որ հանրային մակարդակում պնդերեսի նման երևացող և «կուրծք ծեծող» մի շարք իշխանական պատգամավորներ շարունակում են իշխանություններին արդարացնող պատրվակներ գտնել և դրանց շուրջ թեզեր շրջանառել։ Միևնույն ժամանակ, իշխող խմբակցության մեջ կան նաև անպիսի պատգամավորներ, որոնք լուռ են և մի կողմից չեն արդարացնում Փաշինյանին, բայց և մյուս կողմից՝ չեն համարձակվում իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականության հետ։ Այս իրադրությունը վկայում է հետևյալի մասին։

Կա՛մ «Իմ քայլի»՝ այս օրերին գերակտիվություն դրսևորող պատգամավորներն իրոք արժանապատվությունից զուրկ են և իրենց համար հայրենիքի ճակատագիրը երկրորդական հարց է, կամ էլ նրանց հեշտ է ճնշելը և լռեցնելը։ Պատահական չէ, որ լուրեր են շրջանառվում այն մասին, թե Փաշինյանը իշխանական խմբակցության պատգամավորներին հնազանդ պահելու համար արդյունավետորեն գործի է դնում կոմպրոմատները։ Դժվար է ասել, թե որքան են ճիշտ այս տեղեկությունները, սակայն մի բան պարզ է, որ իշխող խմբակցության պատգամավորներն այս բարդ փուլում ցույց են տալիս, որ իրենց դերակատարությունը զրո է, կամ իրենք քաղաքական իրավիճակի վրա ներազդելու տեսանկյունից ուղղակի գոյություն չունեն։

Իսկ ավելի ճիշտ՝ «Իմ քայլի» առկայությունը խորհրդարանում ընդամենը դեկորատիվ նշանակություն ունի, իրենք օրենսդիր մարմնում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները կատարելու և կառավարության որոշումները դակելու համար։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ 88 հոգանոց խմբակցության մեջ եղան նաև պատգամավորներ, որոնք քաջություն ունեցան իրենց անհամաձայնությունը հայտնել իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և դառնալ անկախ պատգամավոր։ Եվ այս համատեքստում ուշադրության է արժանի, որ նրանք դարձան իրենց իսկ գործընկերների ու իշխանական ֆեյքերի կատաղի հարձակման թիրախ, իսկ ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը խմբակցությունից դուրս եկած պատգամավորներից մեկին համեմատել էր Նիկոլի ուսապարկի հետ՝ նշելով, որ եթե այդ պատգամավորի հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», նա վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։

ՔՊ-ի հասարակության հետ կապերի համակարգողի այս համեմատությունը վկայում է այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդամենն իմիտացիոն բնույթ են կրել։ Հանրությանն անհայտ բազմաթիվ թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի ստվերի ներքո հայտնվել են խորհրդարանում։ Ըստ էության, ժողովուրդը ոչ թե ընտրում էր կուսակցությանը կամ թիմին, այլ Փաշինյանին։ Պատահական չէ, որ ընդդիմադիր ուժերը այդ ժամանակ շարունակ ձայն էին բարձրացնում նրա շուրջ, որ էյֆորիայի պայմաններում նպատակահարմար չէ ընտրական գործընթաց կազմակերպելը։ Եվ անգամ պատկերավոր խոսակցություններ կային, որ եթե նույնիսկ ընտրական ցուցակում նշված լիներ «Նիկոլի սելֆիի ձող» կամ «դուխով գլխարկ», ապա նրանք նույնպես խորհրդարանում մանդատ կստանային։

Ավելին՝ ՔՊ-ն, որպես կայացած կուսակցություն, գոյություն չունի, և պատահական չէ, որ չկա գաղափարախոսական հենք թիմի միասնությունն ապահովելու համար։ Փաստացի իշխող խմբակցությունը ոչ թե ժողովրդի ընտրության արդյունք է, այլ Նիկոլ Փաշինյանի դրածոների համախումբ։ Եվ իշխանությունները ևս իրենց կուսակցության՝ հասարակայնության հետ կապերի համակարգողի բերանով խոստովանում են, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրականում «Նիկոլի ուսապարկերի հավաքածու» է։ Իսկ նման հավաքածուից, շատ մեղմ ասած, դժվար է ինչ-որ բան սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում