Ջո Բայդենը հրաժարվել է գնացքով գնալ իր երդմնակալությանը. CNN
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է իր երդմնակալությանը մեկնել ազգային երկաթուղային «Amtrak» ընկերության գնացքով: Այս մասին հաղորդում է CNN- ը:
Ըստ կայքի` Բայդենը պատրաստվում էր Դելավերից գնացքով երդման արարողության մեկնել Վաշինգտոն, բայց Կապիտոլիումի «գրավումից» հետո մտափոխվել է:
Այդ ամենը կապված է անվտանգության նկատառումներից ելնելով:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տան մոտ կայացած հանրահավաքում իր աջակիցներին հորդորեց գնալ Կապիտոլիում:
Բայդենի երդմնակալությունը կկայանա հունվարի 20-ին: