Ուղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչու
Հասարակություն

Լեզուների բարձրակարգ դասավանդում, մրցունակ կադրերի պատրաստում (լուսանկարներ)

Լեզուների բարձրակարգ դասավանդում, մրցունակ կադրերի պատրաստում, միջազգային վկայական տրամադրում «Յունիվերս» լեզվի կենտրոնի կողմից Աշխարհի հետ գրագետ և անկաշկանդ հաղորդակցվելու լավագույն ճանապարհը լեզուների իմացությունն է: Այս սկզբունքով արդեն շատերն են առաջնորդվում: «Յունիվերս» լեզվի կենտրոնում (ULC) յուրաքանչյուրին հաջողության հասցնելու նպատակը դառնում է առաջնահերթություն: Այստեղ ջանք չեն խնայում կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքներ գրանցելու համար:

«Յունիվերս» լեզվի կնետրոնը գործում է 2016 թ-ից:

Գործունեության 5 տարիների ընթացքում կենտրոնն առաջարկել ու իր ուսանողներին մատուցել է միջազգային չափանիշներին համապատասխան, նորագույն մեթոդներով լեզուների ուսուցում, թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ:

Կենտրոնում ուսուցանվում է գերմաներեն, անգլերեն և ռուսերեն: Կենտրոնն այսօր առաջարկում է լեզուների ընդհանուր դասընթացներ, ինչպես նաև անգլերեն` հատուկ նպատակների համար (ESP), բիզնես անգլերեն, բիզնես գերմաներեն, բժշկական գերմաներեն, անգլերեն և գերմաներեն պատանիների համար, միջազգային քննությունների նախապատրաստական դասընթացներ` TOEFL , IELTS, PTE (անգլերեն) և ÖSD, TestDaf (գերմաներեն), Geothe Zertifikat:

««Յունիվերս» կենտրոնը հանդիսանում է INTESOL միջազգային բրիտանական կազմակերպության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Արցախում, ինչը մեզ թույլ է տալիս կազմակերպել TESOl-ի և TEFL-ի դասընթացներ, որոնք վերապատրաստման դասընթացներ են անգլերենի ուսուցիչների համար: Ունենք տարբեր ժամաքանակներով դասընթացներ` 120, 140, 150, 180, 190 ժամ: Այն միջազգային սերտիֆիկատ է, որը հնարավորություն է տալիս նաև աշխատանքը շարունակել արտերկրում», - ասում է կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը:

Խոսելով կենտրոնի առավելությունների մասին, հարկ է նշել, որ կենտրոնը միակն է Հայաստանում, որ իրականացնում է անգլերեն լեզվի դասընթացներ` ընդունարաններում և ռեստորաններում աշխատողների, բարմենների և տնային աշխատողների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար` տրամադրելով նրանց անգլերեն լեզվի սերտիֆիկատներ: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ ուսուցանվում է տնտեսագիտական գերմաներեն, մարքեթինգ, մենեջմենթ, գովազդ և PR: Դասավանդող մասնագետները անցել են հատուկ վերապատրաստումներ:

«Յունիվերս» կենտրոնի առավելությունները շատ են: Եվս մեկայն է, որ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների ու հրատարակչությունների հետ, ունի մեծ ու հարուստ գերմաներեն գրականություն: Կենտրոնում ուսանելուց հետ տրվում է միջազգային կարգի սերտիֆիկատ, որը մրցունակ է ամբողջ ախարհում: Գաղտնիք չէ, որ հաջողության հասնելու լավագույն միջոցը քրտնաջան աշխատանքն է, իսկ երբ այդ աշխատանքին գումարվում է նաև կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետների գիտելիքները, գերազանց արդյունքը երաշխավորված է: Կենտրոնի փորձառու մասնագետները դասախոսներ են, ովքեր ունեն, CELTA, TEFL, TESOL և այլ համարժեք որակավորումներ:

«Մեր կենտրոնում չափազանց պահանջկոտ են մասնագետների մասնագիտական որակների նկատմամբ: Աշխատանքի ընդունվելուց մասնագետները երկար փուլ են անցնում, երկար ժամանակ է պահանջվում նաև մինչ առաջին ուսանող ունենալը: Անընդհատ վերապատրաստում ենք, ստեղծում ենք փորձնական խմբեր` աշխատակիցներից կազմված, նրանք անցնում են դասընթացներ և կատարելագործում են իրենց հմտությունները: Իսկապես մեծ ներդրում ենք ունենում մասնագտեների մասնագիտական որակների բարելավման վրա: Մասնագետները վերապատրաստման ու փորձաշրջանի ողջ ընթացքում վարձատրվում են», -ընդգծում է Քրիստինե Մկրտչյանը:

ULC-ն հավատարիմ է որդեգրած սկզբունքներին և կրում է սոցիալական պատասխանատվություն գործունեության առաջին իսկ օրվանից: Կենտրոնը նաև բարեգործական և սոցիալական ծրագրեր է իրականացրել` նպաստելով արվեստի և մշակույթի տարածմանը: Կարևորելով Հայաստանում կրթական ծրագրերի առաջխաղացումը, կենտրոնում նաև անվճար թրեյնինգներ են անցկացվել թեˊ անգլերեն, թեˊ գերմաներեն լեզուներով, որտեղ ուսանողները կարողացել են շփվել դասերից դուրս` կատարելագործելով գիտելիքները: Թրեյնինգների ժամանակ քննարկումներ են ծավալվել տարբեր թեմաների շուրջ, դրանցից մեկի դեպքում, օրինակ, գերմանացի մի հեղինակի աշխատանքի շուրջ էր կազմակերպվել քննարկումը:

Ընթացքում կապ է հաստատվել անմիջապես հեղինակի հետ, ում ուսանողները ուղղել են հարցեր: «Յունիվերս» կենտրոնում նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվում: Կորպորտաիվ փաթեթներով վերապատրաստվել են ԱԻՆ-ի, Ստանդարտների ինստիտուտի, Կոնյակի գործարանի, Իմեքս գրուպի, Զանգակ հրատարակչության և շատ այլ կազմակերպությունների աշխատակիցներ: Կենտրոնում կարող են ուսուցում ստանալ բոլորը`առանց տարիքային սահմանափակման: Արագ ու առավելագույն արդյունքի հասնելու համար այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրին:

Յուրաքանչյուր սովորող ընդգրկվում է համապատասխան խմբում` հաշվի առնելով գիտելիքների մակարդակը: Գործում է ժամային ճկուն գրաֆիկ, անհրաժեշտության դեպքում աշխատում են նաև օնլայն, իսկ դասընթացներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր դասասենյակներում, որտեղ ստեղծված միջավայրը տրամադրում է սովորելուն: Լեզվի կենտրոնում պատերն անգամ կրում են ուսուցանվող լեզվի երկրի շունչը` գերմանական գարեջրից ու ֆուտբոլային ակումբի հուշանվերներից մինչև ամերիկյան թևավոր խոսքեր ու կարևոր բանաձևեր:

Այստեղ նաև հատուկ զեղչեր են գործում, երբ մի լեզվի ուսուցման ավարտից հետո, մեկ այլ լեզու են սկսում սովորել, կամ, երբ ընտանիքից երկու հոգի է հաճախում` տրամադրվում է 10-20 տոկոս զեղչ:

Լավագույն կապիտալը գիտելիքն է ` ULC-ի կարգախոսն էլ խոսում է ընկերության արժեքների մասին: