Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Երբ դու մեկի դեմ կեղտոտ պատվեր ես իջեցնում` պետք է հասկանաս, որ այդ մեկը ստանում է բոլոր բարոյական իրավունքները՝ քեզ ցավոտ պատասխանելու. Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Մարինե Սուքիասյանի հոդվածը․


«ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանին արտահերթ Հ1 ուղարկելը պայմանավորված էր մի կարևոր հանգամանքով. պատերազմի նախօրեին և պատերազմի օրերին կատարվածը բանահյուսությունից վերածվում է կոնկրետ մեղադրականի, կոնկրետ հանցագործության պատմության։ Երեք հարց, որոնք Փաշինյանին ուղեկցելու են ողջ կյանքում, իսկ կյանքից հետո՝ պատմության դասագրքերում.

ա/ Ինչու՞ բանակցությունները դիտավորյալ բերվեցին փակուղի

բ/ Ինչու՞ պատերազմը շուտ չկանգնեցվեց

գ/ Ի՞նչ դավաճանական սխեմա է գործել

Այս հարցերն արդեն բանահյուսություն չեն, սրանք ամեն հայի տուն մտած մտքեր են, որոնք իրավաբանների և նախկին ուժայինների գրագետ քայլերի շնորհիվ ստացել են իրավական ձևակերպում։ Սրանից փախուստ այլևս հնարավոր չէ։

Սա գիտակցելով՝ Փաշինյանը Հ1 է ուղարկում իր եզակի «մահապարտներից» մեկին՝ ասելու բաներ, որոնք ուրիշները ոչ մի պայմաններում չէին ասի։

Ա. Քյարամյանը Շուշիի անկման հարցում մեղադրում է ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանին։

Հիշեցնենք, որ նույնը պատերազմից անմիջապես հետո արել էր Փաշինյանը, իսկ հաջորդ օրը նույն հարցում մեղադրել Ծառուկյանին։ Կողմնակի հայացքի համար կարող է ծիծաղելի թվալ, որ պետության ղեկավարը, որը տիրապետում է կազմակերպված բանակի ռեսուրսներին, ռազմավարական օբյեկտի պաշտպանության հարցով հանկարծ հարձակվում է կամավորական ջոկատի ղեկավարի վրա, որը մեծ հաշվով կարող էր ընդհանրապես որևէ տեղ չգնալ։ Ցանկացած բանական մարդու համար դա ծիծաղելի կլիներ, սակայն մթագնած գիտակցությամբ իշխանության համար սա դարձել է արդեն սովորական գործելաոճ։

Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա նման բան անում, ո՞րն է նրա մոտիվացիան. պատասխանը մեկն է՝ վախը։

Նա հորինում է վարկածներ, գտնում իր նման անհեռանկարային դեմքի և ուղարկում Պետոյի մոտ։

Ինչո՞ւ է Քյարամյանը համաձայնում իր վրա վերցնել մի բան, որի համար անպայման պատասխան է տալու։ Պատասխանը դարձյալ պարզ է՝ ելք չունի։ Նա և Փաշինյանը կապված են նույն շղթաներով, իսկ հետո՝ ձեռնաշղթաներով։

Բայց կա մեկ այլ հարց, որն ավելի հետաքրքիր է։ Երբ դու մեկի դեմ նման կեղտոտ պատվեր ես իջեցնում, ապա պետք է հասկանաս, որ այդ մեկը ստանում է բոլոր բարոյական իրավունքները՝ քեզ ցավոտ պատասխանելու։ Տվյալ դեպքում այդ մեկը ԱԱԾ նախկին տնօրեն է. հետևաբար՝ մարդ, ով տիրապետում է անհռելի տեղեկատվության և չունի սուտ հորինելու խնդիր, ընդամենը կարող է ճշմարտության թղթապանակից հանել որևէ դրվագ և խնդրել ինչ-որ մեկին որևէ հեռուստաընկերության եթերից պատմել կամ հրապարակել որևէ մեդիայում։

Կա տպավորություն, որ Փաշինյանը չարաշահում է Վանեցյանի մասնագիտական և ինչ-որ տեղ՝ մարդկային կոդեքսները։ Ի վերջո, «Կանգ առ»-ի հայտնի կոչից հետո հանրությունը Վանեցյանից ակնկալում էր բացահայտումներ, փաստացի տվյալներ՝ երկրում ընթացող սողացող կազմաքանդման կամ նույնիսկ սողացող դավադրության մասին։ Մի բան, որ այդպես էլ չարվեց։ Ինչ-որ տեղ Փաշինյանի պատվերի և Քյարամյանի լկտի ստի մեղավորը հենց Վանեցյանն է. նրա՝ քայլ չանելը թույլ տվեց, որ այսօր պարտված և ազգային աղետ հեղինակած զույգը կարողանում է եթեր պլանավորել և կեղծիք տարածել։ Եվ նրանք դա անելու են այնքան, որքան թույլ կտան դիմացինները։

Ժամանակները ֆորսմաժորային են, և դա պահանջում է որոշակի սկզբունքների վերանայում»։