Ուղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչու
Հասարակություն

Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 31-ին շքեղ նշանդրեք է կազմակերպել դստեր համար․ պատերազմում պարտված նախարարի ոդիսականը

Արցախյան երկրորդ պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո, գլխավոր պատասխանատուներից մեկը՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնից ազատվեց, ու տպավորություն է, որ անհետացավ արենայից։  

Լայն հանրությունը, սակայն, կարծես թե հաշտվեց Տոնոյանի՝ մարդկանց տեսադաշտից անհետանալու հետ՝ նրանից  բացատրություն չի պահանջում կատարվածի համար, մինչդեռ Փաշինյանի ու Գասպարյանի կողքին հենց նրա անունը պետք է դրվեր՝ պարտության գլխավոր մեղավորների շարքում։ 

Բայց, արի ու տես, որ Տոնոյանն առանձնապես չի սգում ո՛չ 5000 զոհի, ո՛չ էլ հայրենիքի կորուստը, առանձնապես չի մտահոգվում, որ, ասենք, իր մեծաբերան հայտարարության պատճառով («Նոր պատերազմ, նոր տարածքներ») տասնյակ հազարավոր երիտասարդներ ձեռք ու ոտք չունեն, կարևոր նշանակության վնասված օրգաններով պիտի ապրեն, հարյուրավոր ծնողներ իրենց որդիների մարմինները գտնելու մասին են երազում։ Փոխարենը՝ նախկին նախարարը կերուխումերից աչք չի բացում։

Այսպես․ NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ նոյեմբեր ամսին կայացել է նրա քրոջ մի դստեր նշանդրեքն ու հարսանիքը, դեկտեմբերին՝ քրոջ մյուս դստեր նշանդրեքը, այնուհետև՝ հարսանիքը։ Դեկտեմբերի 31-ին էլ կայացել է հենց Տոնոյանի դստեր շքեղ նշանդրեքը։  

Մեր աղբյուրը հայտնեց նաև, որ հարևանները Տոնոյանին այլևս չեն տեսնում զինվորականների շենքում։ Նա 2 տարում 2 հարկանի սեփական տուն է կառուցել, հավանաբար հենց այդ տանն էլ կատարվել է նշանդրեքը։

Տոնոյանի պահվածքը, սակայն, զարմացնող չէ․ սեպտեմբերի 27-ին էլ, երբ վաղ առավոտից Ադրբեջանը սանձազերծել էր պատերազմը, այն ժամանակ նախարար  Տոնոյանը Բուլղարիայում մասնակցում էր իր ընկեր, եթե կուզեք՝ բիզնես-գործընկեր Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի ծնունդին։ 

Ի դեպ, Տոնոյանի դրամական միջոցների մասին՝ ըստ նրա հայտարարագրի՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, նա ՊՆ-ից ստացել է 12,791,241 դրամ, ՀՀ ՍոցԱպ Պետական Հիմնադրամից՝ որպես կենսաթոշակ 1,962,852 դրամ և կրկին ՊՆ-ից՝ 7,134,156.00 դրամ՝ որպես «այլ եկամուտներ»․ հավանաբար, խոսքը ստացված պարգևավճարների մասին է։

Թվում է՝ այս օրերին Դավիթ Տոնոյանը դատավարական կարգավիճակներով քրեական գործերից առնվազն աչք թերթելու ժամանակ չպետք է ունենար։ Մինչդեռ զբաղված է քեֆ-ուրախություններով ու տուն կառուցելով։ 

NEWSPRESS.am