Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Երկու խնդիր ուներ՝ գերիների ու Արցախի կարգավիճակի, երկուսում էլ՝ զրո արդյունք

 

 Hraparak.am-ը խոսել է շարժման անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

- Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանի հատկապես Մոսկվա այցից հետո ընդդիմության շրջանում պասիվություն է։ Կա՞ նման բան, գուցե քննարկում եք մարտավարություն փոխելո՞ւ հարցը։

- Մեր գործողությունները, քայլերը պայմանավորված չեն վարչապետի աթոռին կառչած անձի այցելություններով։ Մենք երկու ամիս առաջ ենք հայտարարել, որ էս մարդու ամեն օր ավել իշխանության մնալը կործանարար է մեր երկրի համար, եւ անցնող ժամանակահատվածում էդ ուղղությամբ ձեռնարկել եւ իրականացրել ենք բազամաթիվ քայլեր ու գործողություններ։ Հիմա եւս ամեն ինչ պլանավորում ենք, եւ մեր աշխատանքների, սկզբունքների մեջ որեւէ բան չի փոխվել։

- Այն, որ հանրահավաքներ եւ ակցիաներ չկան, պայմանավորված է եղանակո՞վ, ցրտերի հե՞տ է կապված։

- Տարբեր ուղղություններով շարունակվելու են մեր գործողությունները։ Սկսած իրավական ճանապարհից, վերջացրած բողոքի ցույցեր, հանրահավաքներ, երթեր։ Նաեւ ասեմ, որ ծրագրում ներառված են մարզային այցելություններ։ Առաջիկա օրերին լինելու ենք Գյումրիում, Վանաձորում, Սյունիքում ու Հայաստանի տարբեր մարզերում։

- Պարզապես սկզբում ընդդիմության հանրահավաքներն ամենօրյա էին։

- Այս վերջին տասն օրերի, այսպես ասած՝ պայմանական դադարը պայմանավորված էր աշխատանքները վերակազմակերպելու, երկրում ընդհանուր այս ոչ աշխատանքային վիճակով, եւ գտնում էինք, որ մի շարք միջոցառումներ բարձր արդյունավետություն չեն ունենա։ Դրանով պայմանավորված՝ փողոցային ակցիաները համեմատաբար քիչ էին այս օրերի ընթացքում։ Առաջիկայում շատ ակտիվ, վճռական, աննահանջ շարունակվելու են մեր գործողությունները։

- Շարժման անդամ կուսակցությունները միմյանց հետ ինչ-որ տարաձայնություննե՞ր ունեն։ Նախքան Փաշինյանի Մոսկվա մեկնելը Հրանտ Բագրատյանը, օրինակ, առաջարկում էր՝ 1000 հոգի գնան ԱԺ, 1000-ը՝ կառավարության մոտ, օղակեն եւ այլն։ Չեղավ։ Կա՞ն զուտ մարտավարական խնդիրների ու քայլերի հետ կապված տարաձայնություններ։

- Տարաձայնություններ՝ չեմ կարծում, գոնե ես ծանոթ չեմ դրանց։ Յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ իր տեսակետը, առաջարկը, մոտեցումը, դա շատ բնական ու նորմալ է, եւ շարժման խորհրդի շատ ուժեր կարող են իրարից տարբերվող առաջարկներ ունենալ։ Բայց վերջում արվում է այն, ինչ որոշվում է բոլորի կողմից։

- Մինչեւ Փաշինյանի Մոսկվա մեկնելը մտահոգություններ կային, որ կգնա, կստորագրի կամ բանավոր կպայմանավորվի ՀՀ տարածքային ամբողջականության հաշվին։ Տեսանք, լսեցինք այդ եռակողմ հայտարարությունը․ Ձեզ հայտնի՞ է, որ այլ խոստումներ են տրվել, այլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

- Հասել ենք այն կետին, որ այդ դավաճանը եթե մի տեղ հանդիպման է գնում ու փաստաթղթով մեր հայրենիքից ինչ-որ մի մաս չի զիջում, արդեն պետք է համարենք ձեռքբերում։ Այսինքն՝ ողջ քարոզչությունն ուղղված է դրան․ տեսա՞ք՝ էս անգամ թուղթ ու գրիչով տարածք չտվեց․․․ Նախ, ես չգիտեմ՝ ինքն ինչ բանավոր պայմանավորվածություններ է ունեցել, որովհետեւ շատ տարածքներ հանձնվել են նաեւ, կոնկրետ Զանգելանի ու Կուբաթլիի դիրքերը՝ բանավոր պայմանավորվածությամբ։ Եթե կարճ ձեւակերպեմ՝ էս մարդուց որեւէ դրական արդյունքի հույս ունենալը, մեղմ ասած, անհեռատեսություն է։

- Մոսկվայում կոմունիկացիաների, ճանապարհների հետ կապված ինչ-որ մեծամասշտաբ ծրագրերի մասին բարձրաձայնվեց․ տարածաշրջանային կոմունիկացիաներն ապաշրջափակվում են, սկսվում է տնտեսական մեծ համագործակցություն։

- Հայաստանը Մոսկվայում երկու առաջնահերթ խնդիր ուներ՝ գերիների ու Արցախի կարգավիճակի հարցը։ Երկու ուղղությամբ էլ այս պահին ունենք զրո արդյունք։ Մնացածն Ադրբեջանի օրակարգն էր, որը ստորագրել է էդ մարդը։ Իսկ ինչ վերաբերում է, որ սա տնտեսական նոր հեռանկարներ է բացում Հայաստանի առաջ, ապա հերթական անգամ ժողովրդին մոլորեցնելու, կեղծելու, ստելու քաղաքականություն է։ Այսինքն՝ էս մարդու գործունեության արդյունքում մտածել տնտեսական նոր հորիզոնների մասին, լուրջ չէ։ Եթե ամփոփեմ՝ մեր օրակարգն Ալիեւի հետ հանդիպման ժամանակ չի բավարարվել, ու ունենք զրո արդյունք։

Նյութն աամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում