Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետևանքով, ի թիվս այլնի, շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։

2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետով հստակ սահմանվում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։

Չնայած նշվածի՝ Ադրբեջանում դեռևս շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ։ Ավելին, հրադադարի հայտարարության ստորագրումից հետո անգամ շարունակվում են գերեվարվել քաղաքացիական անձինք։ Նշված դեպքերից մեկով՝ նոյեմբերի 10-ին գերեվարվել է Մարալ Նաջարյանը, ով գտնվում է Բաքվի բանտում։ Ասվածը հաստատվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Իր հերթին, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում է գտնվում առնվազն 4 կին գերի։

Չնայած բոլոր գերիների վերադարձի կամ ազատ արձակման հրամայականին՝ բարձր մակարդակի բանակցություններում հանիրավի չի քննարկվում գերիների հարցը, և Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափում մարդու իրավունքները շարունակվում են ստորադասվել ճանապարհային հանգույցների ապաշրջափակման խնդրին, ինչն ուղղակիորեն անընունելի է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման տեսանկյունից։

Հարկ է նկատել, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով կարգավորվում են պատերազմի ժամանակ գործող պատերազմի իրավունքը (jus in bello)։ Սա միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով նաև այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Այս առումով՝ կարեւոր է ընդգծել 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված երկու՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի երրորդ կոնվենցիայի (Ժնեւի երրորդ կոնվենցիա) և «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի չորրորդ կոնվենցիայի (Ժնեւի չորրորդ կոնվենցիա) կարգավորումները։

Նշված կոնվենցիաները ոչ միայն անդրադառնում են բոլոր հանգամանքներում եւ առանց որեւէ խտրականության անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահպանմանը, այլեւ հատուկ կարգավորումներ են պարունակում պատերազմական իրավիճակներում հայտնված կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Ժնևի երրորդ կոնվենցիայի 14-րդ հոդվածով ամրագրված է կանանց նկատմամբ հարգանքի և արժանապատիվ վերաբերմունքի սկզբունքը։ Ժնեւի չորրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կանայք պետք է հատկապես պաշտպանված լինեն իրենց պատվի դեմ կատարվող ցանկացած ոտնձգությունից, մասնավորապես՝ բռնաբարությունից, բռնի մարմնավաճառությունից կամ անպարկեշտ հարձակման ցանկացած ձեւից»։ Միաժամանակ, Ժնեւի երրորդ կոնվենցիայի 25-րդ հոդվածով սահմանվում է, որ «Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով»։ Նույն կոնվենցիայով նաեւ նախատեսվում է ռազմագերիների առողջության պահպանման, ինչպես նաեւ հիգիենիկ միջավայրի ապահովման կանոնները, իսկ բոլոր այն ճամբարներում, որտեղ պահվում են ռազմագերի կանայք, նրանց համար պետք է տրամադրվեն հիգիենիկ միջավայրի պահմանման համար առանձին հարմարություններ:

Իր հերթին, 1974 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտակարգ իրավիճակներում եւ զինված բախումներում կանանց եւ երեխաների պաշտպանության մասին» հատուկ հռչակագիրը եւս սահմանում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու այնպիսի միջոցառումների արգելումը, ինչպիսին են կանանց նկատմամբ հետապնդումները, խոշտանգումները, պատժիչ միջոցառումները, ստորացուցիչ վերաբերմունքն ու բռնությունը։

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությում շարունակվող լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից դրսեւորված առանձնակի դաժանության դեպքերը, Ադրբեջանում պարբերաբար շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու ռազմագերիների նկատմամբ ծայրաստիճան դաժան վերաբերմունքը՝ անհրաժեշտ ենք համարում գործուն քայլեր ձեռնարկել բացառելու գերեվարված բոլոր անձանց նկատմամբ հնարավոր իրավունքների խախտման դեպքերը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներից՝ երաշխավորել իրենց մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ապահովելով կին գերիների պահման պատշաճ պայմանները, այդ թվում՝ սեռական և ֆիզիկական բռնությունից զերծ լինելու իրավունքի պաշտպանությունը։

ՀՀ կառավարությունից՝ գործուն քայլեր իրականացնել՝ գերիների վերադարձի գործընթացի ուղղությամբ։