NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը դեռեւս դեկտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի կողմից «լիազորված» բողոքի ակցիա էր իրականացնում:

Ղազինյանը հայտարարել էր, որ աներկբա հիմքեր կան, որոնք վկայում են, որ Հայաստանում տեղի է ունեցել պատմական աննախադեպ դավաճանություն, եւ պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, ու իրականացվի բաց քննություն:

Իսկ մինչեւ այս՝ դեկտեմբերի 12-ին, Ղազինյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: «Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա՝ ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլևս ժամանակի հարց է»,- հայտարարել էր Ղազինյանը:

Բայց նրա այս հայտարարությունը հերքեցին ինչպես ՀՔԾ-ից, այնպես էլ դատախազությունից՝ սառը ապտակ հասցնելով:

Ու անհասկանալի մնաց, թե Ղազինյանը որ գործով, որտեղ եւ ինչ կարգավիճակով է հրավիրված եղել փաստեր փոխանցելու, որից հետո պետք է շատերը արդեն կալանավորված լինեին: Ինչեւէ, արդեն տարեմուտին դատախազության մոտ էին հավաքվել իրավաբանները և պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Դավթյանը համաձայնել էր, ու Արա Զոհրաբյանը, Արթուր Ղազինյանը եւ Արամ Վարդեւանյանը գնացել էին դատախազի հետ հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ Դավթյանի մոտ են մտել, վերջինս Ղազինյանին կեսկատակ նետել է. «Արթո՛ւր, դու իմ հետ հանդիպելու համար ռուպրով պիտի միտինգ անե՞ս: Ե՞րբ ես ուզել հանդիպել ինձ հետ, ես չեմ ընդունել, հիմա էլ միտինգներ ես կազմակերպում, որ բարձրանաս մոտս»:

Նշենք, որ Դավթյանն ու Ղազինյանը համակուրսեցիներ են եղել, իրար լավ են ճանաչում, դրա համար դատախազը թույլ է տվել նախատել Ղազինյանին: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե դատախազը համաձայնել է կալանավորել Փաշինյանին, ապա, ըստ մեր աղբյուրների, նման բան դատախազ Դավթյանը չի ասել, այլ ընդամենը նշել է, որ ցանկացած հանցանքի դեպքով պատրաստ է գործ հարուցել, եթե իրեն տրվեն իրավական անհերքելի փաստեր:

Իսկ ի՞նչ է արել «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախումբը: Ղազինյանը թերևս մոռացել է իր խոստացած «անհերքելի փաստահավաք» առաքելության մասին, մոռացել է նաև, որ հայտարարել էր, թե շուտով Նիկոլ Փաշինյանը կձերբակալվի, սակայն դա էլ տեղի չունեցավ: Ղազինյանն այս օրերին ակտիվորեն համացանցում վիրավորական գրառումներ է միայն անում:

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Ղազինյանից պարզաբանումներ պահանջել, թե ինչու է պայքարը կասեցվել, ինչու են մոռացել դատախազության դիմաց արված ակցիայի պահանջների մասին, արդյոք համակուրսեցի գլխավոր դատախա՞զն է լռեցրել Ղազինյանին: Սակայն «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն երկու օր է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, մամուլի պատասխանատուն ազատվել է աշխատանքից, ու տպավորություն է, թե այդ կուսակցությունը գործում է միայն ֆեյսբուքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: