Հնդկաստանում ևս սկսվեց կորոնավիրուսի դեմ լայնամասշտաբ պատվաստումը
Այսօրվանից Հնդկաստանում սկսվել է մասշտաբային պատվաստում կորոնավիրուսի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ծրագիրը նախաձեռնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը հեռահաղորդակցման միջոցով նախաձեռնել է համահնդկական պատվաստումների արշավ:
Նա ընդգծել է, որ պատվաստանյութի մշակման համար սովորաբար տարիներ են պահանջվում, սակայն այդքան կարճ ժամանակահատվածում պատրաստ է ոչ թե մեկ, այլ երկու պատվաստանյութ: Առաջին փուլում պատվաստանյութ կստանան շուրջ 30 միլիոն բուժաշխատող և նրանք, ովքեր օգնում են բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում ՝ ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների աշխատակիցները: