Ուղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչու
Վազող տողեր

Թորոսյանի կողմից պետբյուջեի միջոցների վատնում՝ զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ՝ հունվարի 14-ին, Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։ Արդեն մեկ անգամ գրել եմ, որ երկրորդ սեկվենատոր գնելն անիմաստ է։

Հիմա կփորձեմ հնարավորինս մատչելի բացատրել, թե ինչու ոչ միայն գնելն էր անիմաստ, այլև երկրորդ սարքի կարիքն անգամ չկար։

Եկեք պատկերացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում նույնականացման գործընթացը։

Առաջին փուլում հետազոտվող հյուսվածքից անջատվում է գենետիկ նյութ պարունակող զանգվածը։ Բավականին ժամանակատար գործ է, հիմնականում կատարվում է ձեռքով և օրական, տարբեր տվյալներով, կատարվում է 10-ից 20 նմուշի պատրաստում։

Երկրորդ փուլում այդ նմուշներից անջատվում է ԴՆԹ-ն և, ապա, վերլուծվում սեկվենավորման սարքի՝ սեկվենատորի միջոցով՝ ԴՆԹ-ի վերծանման նպատակով։ Այս փուլում սեկվենատորր հնարավորություն ունի մեկ օրվա ընթացքում երկու վերլուծություն կատարել, յուրաքանչյուրը մինչև 192 նմուշ։ Այսպիսով, մեկ օրվա ընթացքում մինչև 384 նմուշի վերծանում։

Երրորդ փուլում, ստացված վերծանված նմուշները համեմատվում են տվյալների բազայում գտնվող զոհվածների հարազատների վերծանված նմուշների հետ, հայտնաբերվում են համընկումներ և ապացուցվում է բարեկամական կապը։ Այս գործընթացը կատարվում է մասնագետների կողմից ձեռքով (ոչ ավտոմատիզացված), այդ իսկ պատճառով ֆիզիկապես հնարավոր չէ իրականացնել մեծ քանակով։ Բացի դրանից, մասնագետների հսկայական ծանրաբեռնվածության պատճառով մեծանում է ձեռքով կատարվող աշխատանքների սխալի հավանականությունը։

Չնայած այն հանգամանքին, որ հիմնական խնդիրներն առաջանում են առաջին և երրորդ փուլերում, Ա․Թորոսյանը որոշում է պետբյուջեից 250մլն դրամով գնել երկրորդ սեկվենատորը, որն իրականում, ոչ մի կերպ չի արագացնելու նույնականացման գործընթացը, իսկ դրա ավարտից հետո անիմաստ բեռ է դառնալու բուժհիմնարկի վրա, քանի որ մինչև պատերազմը սեկվենավորման մեկ սարքն էլ շատ փոքր ծանրաբեռնվածությամբ էր աշխատում։

Իսկ ի՞նչ կարելի էր անել։

Առաջին փուլի արտադրողականությունը մեծացնելու համար անհրաժեշտ էր.

1. գնել ավտոմատիզացված սարք (մոտ 22 մլն դրամ), որը 2,5 ժամում կպատրաստեր12 նմուշ, կարելի էր նույնիսկ երկու նման սարք գնել անհամեմատ ավելի փոքր գումարով,

2. դատաբժշկական մասնագետների համար պատրաստել մի քանի տասնյակ օգնականներ՝ հերթափոխով աշխատելու համար, բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։

Երրորդ փուլն անսխալ և մեծ քանակով իրականացնելու համար հարկավոր էր.

3. ձեռք բերել համապատասխան ծրագիր (soft):

Այս ամենը իրապես կարագացներ դիակների նույնականացումը, մի քանի անգամ ավելի քիչ կարժենար, քան վճարվել էր երկրորդ սեկվենատորի համար, որի կարիքը փաստացի չկար։ Անգամ, եթե լիներ, ապա այդ նույն սարքից կար ապօրինի լուծարված ՁԻԱՀ-ի կենտրոնում, որը կարելի էր ժամանակավոր ծառայեցնել նաև այս նպատակով։

Ինչո՞ւ չարվեց այսպես։ Միգուցե Ա․Թորոսյանը կրկին մեծամտաբար կարծեց, որ ամենագետ է և չխորհրդակցեց մասնագետների հետ, կամ նա ուներ այլ շարժառիթներ ու շահագրգռվածություն այս թանկարժեք գնումը կատարելու համար։ Համենայնդեպս, պետական բյուջեից մսխված գումարների հաշվին ականատես եղանք Թորոսյանի կողմից բեմադրված ևս մեկ՝ գերթանկարժեք «PR ակցիայի», որն ըստ էության, ներգործություն չի ունենա դատագենետիկական նույնականացման գործընթացի վրա։

Հ.Գ. Հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը Թորոսյանի կողմից պետբյուջեի վատնման հերթական փաստի վրա»: