Շառլ Ազնավուրը հանրությանը հիշեցրել է Սպիտակի երկրաշարժի մասին
Ֆրանսահայ աշխարհահռչակ 91-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հանրությանը հիշեցրել է Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին:
«1988թ. դեկտեմբերի 7-ին սարսափելի երկրաշարժը մեծ ավերածություններ արեց Հայաստանում: Երկրաշարժի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին եւ հարյուր հազարավորները մնացին անտուն»,- գրել է նա: