ԼՂ-ում մեծանում է ընդհանուր օգտագործման անվտանգ ճանապարհների երկարությունը. արդեն վերադարձել է 49 827 փախստական․ ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթևեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են իրենց տներ փախստականների վերադարձը: Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 189 փախստական: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր են արդեն վերադարձել ընդհանուր 49 827 փախստականներ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Կատարվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: