Ո՛չ հերքում, ո՛չ հաստատում եմ. Վարչապետի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նոր պաշտոնի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը ոչ հերքում ոչ էլ հաստատում է լուրը, ըստ որի, Արսեն Թորոսյանը փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին գրում է News.am-ը։
«Կարող եմ միայն ասել, որ այս պահին նախագահական է ուղարկվել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու դիմումը: Պաշտոնապես չկա փաստաթուղթը, դրա համար չեմ կարող հաստատել, չեմ էլ կարող հերքել: Մինչեւ չլինի պաշտոնապես ազատման դիմումը, ես չեմ կարող հաստատել»,-ասաց նա: