Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը
Մամուլ

Փաշինյանի մանկության երազանքը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․

«Ժամանակակից հասարակություններին բնորոշ է սպառողական բնույթը։ Սպառողական հասարակությունների կամ կոնսյումերիզմի՝ որպես գաղափարախոսության սկզբնավորման շրջան է համարվում անցած դարի 60-ական թվականները, ինչը, իհարկե, պայմանական թվագրություն է։ Լայն իմաստով, կոնսյումերիզմը կամ սպառողական հոգեբանությունը կապիտալիզմի որոշակիորեն գռեհիկ արտահայտությունն է, որը տարբեր տեսությունների ու մոդելների տեսքով արտահայտվել է նախ տնտեսագիտության մեջ՝ առաջ մղելով այն թեզը, որ շատ սպառումը ծնում է շատ պահանջարկ, հետևաբար՝ այն տնտեսության զարգացման հիմնական խթանն է։

Զուտ տնտեսագիտորեն դա այդպես է, սակայն խնդիրն այն է, որ կոնսյումերիզմը չի սահմանափակվում միայն տնտեսական հարաբերություններով, իրականում այն վաղուց դարձել է հանրային հոգեբանություն, աշխարհայացք, գաղափարախոսություն, որի հիմքում ընկած է ինքնին սպառումը և էլի սպառումը կամ ավելի շատ սպառումը։ Ժամանակի մեջ դա անհատական և հանրային կյանքը նյութականացնում է այնքան ու այնպես, որ հոգևոր արժեքները, նյութականի հետ չկապված ամենայնը մղվում է երկրորդական, երրորդական պլան և դադարում է մոտիվացնել անհատին ու հասարակությանը։

Բացի այդ, սպառողական հոգեբանությամբ առաջնորդվող հասարակությունն այդ վերաբերմունքը տարածում է ամեն ինչի, այդ թվում՝ նաև հոգևոր արժեքների, իսկ վերջինների թվում՝ նաև քաղաքականության նկատմամբ։ Քաղաքական կյանքում կոնսյումերիզմի ամենավառ արտահայտությունը պոպուլիզմի՝ որպես գաղափարախոսության, իսկ իրականում՝ գաղափարախոսության բացակայության հաղթանակն է։


Պոպուլիզմը կոնսյումերիզմն է քաղաքական կյանքում, իսկ եթե հաղթանակում է՝ նաև պետական կառավարման ասպարեզում։ Սպառողական հասարակության հիմնական շարժիչ ուժը հնարավորինս էժան ու հնարավորինս շատ ապրանքների ձեռքբերումն է։

Պոպուլիզմը նույնն է՝ քաղաքականության մեջ, այն հնարավորինս ցածրարժեք է ու դյուրամարս և ամենուր է, եթե դրա կրողները գալիս են իշխանության։

Կոնսյումերիզմի առանձնահատկություններից մեկը, իսկ գուցե գլխավորն այն է, որ դրա կրողների համար գործնականում չկա այլ արժեք, քան սպառումն ինքնին։ Իսկ երբ դա արտահայտվում է նաև քաղաքականության մեջ, ստացվում է մոտավորապես այն, ինչին ականատես ենք հիմա Հայաստանում՝ հասարակության արժեքային համակարգում պետությունը, պետականությունը, համազգային նպատակները և նման այլ կատեգորիաներ գրեթե տեղ չունեն։ Մարդիկ ընդամենը ցանկանում են լավ ապրել, եթե անգամ այդ լավ կյանքն ապահովվելու է այն երկրների միջոցով, որոնք ընդամենը երկու ամիս առաջ սպանել են հազարավոր հայորդիների, գրավել են Արցախն ու ցանկանում են գրավել Հայաստանի՝ առայժմ հարավային հատվածները։

Հասարակությունը կարծես հաշտ է այդ գրավումների հետ, որովհետև դրա փոխարեն՝ առաջարկվում է «լավ կյանք»։ Իրականում հենց այս՝ կոնսյումերական գաղափարախոսության քարոզով են զբաղված իշխանության այսօրվա ներկայացուցիչները։ Նրանք՝ որպես կոնսյումերիզմի կրողներ, մի անգամ հաջողության են հասել 2018 թվականին, իսկ այսօր փորձում են ապահովել ադրբեջանաթուրքական տնտեսական առաջխաղացումը, որը սպառողականության հարթությունում կարող է անգամ շատ հաջողված մոդել դառնալ։

Որովհետև նույն այս իշխանությանը հաջողվել է անցած երկուսուկես տարիներին կազմաքանդել հակասպառողական կամ հոգևոր հիմնական կառույցները՝ եկեղեցին, ավանդույթները, հանրային բարոյականության հիմնական իմպերատիվները։ Եվ քանի որ նրանք հաջողել են այդ հարցում, հիմա իրականացնում են իրենց առաքելության գուցե վերջին արարը՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային սպառողական հաբ, որում հիմնական վաճառողի կամ մատակարարի դերն էլ դարձել է Նիկոլ Փաշինյանի երազանքը։ Մանկության երազանքը՝ ըստ ամենայնի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: