NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ժողովուրդը համակերպվել է հայրենիք չունենալու մտքի հետ, հակառակ դեպքում, ինչպես օրումեջ մի գյուղ թշնամուն հանձնող Փաշինյանն է ասում, չէին հանդուրժի նրա ու նրա քաղաքական թիմի գոյությունը․ «Փաստ»

«Տիգրան Մեծը ծովից ծով Հայաստան էր կառուցել։ Սա գիտենք պատմությունից։ Պատմությունից նաև գիտենք, որ Տիգրան Մեծի կառուցած հայրենիքը 2000 տարում փոքրացավ շուրջ 13 անգամ։ Հաճախ ենք լսում մեզ շրջապատող մարդկանցից, որ մենք Աստծո պահած ազգ ենք, ու նույնիսկ կեսկատակ-կեսլուրջ ասում ենք, որ եթե աշխարհը կործանվի ու գեթ մեկ մարդ փրկվի, ապա դա անպայման հայ կլինի։ Գուցե այդպես է, գուցե՝ ոչ։ Մեր ազգը տվել է համաշխարհային մեծության անհատներ։ Մեր ազգը որտեղ էլ լինի, աշխարհի որ ծայրում էլ լինի, կարողանում է ստեղծել, հիմնել իր փոքր Հայաստանը։ Սակայն իրական փոքր Հայաստանը, մեր իրական հայրենիքը մենք ամեն օր մաշում ենք, ամեն օր բզիկ-բզիկ ենք անում։

Պարադոքս է՝ եթե ապրում ես, օրինակ՝ Ֆրանսիայում, ապա երբեք սիգարետը չես շպրտի փողոցի մեջտեղում, բայց Հայաստանում կանես, Գերմանիայում երբեք հյութի տարան մեքենայի պատուհանից չես նետի, բայց Հայաստանում կանես։ Այսպես ենք նաև մաշում մեր հայրենիքը։ Բայց սա էլ ամենամեծ չարիքը չէ, քանի որ մարդը կարող է լինել փոքր-ինչ փնթի, բայց հարկ եղած դեպքում կյանքը չխնայի հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Արձանագրենք, որ հայերն ամենալավ կռվողներն են, հայերը ամենալավ զինվորներից են, դա մենք չենք ասում միայն։ Դա մենք ապացուցել ենք Բաշ-Ապարանում, Հայրենական պատերազմում, Արցախյան պատերազմում, բոլոր ժամանակներում։ Լավ, բա ի՞նչն է պատճառը, որ մեր հայրենիքն անընդհատ մաշվում ու փոքրանում է, ինչո՞ւ ենք մենք միշտ կորուստներ ունենում, ինչո՞ւ են մեզ միշտ կոտորում, հայրենազրկում։

Ինչո՞ւ։ Գուցե աբսուրդ վարկած է, բայց մերօրյա գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ հայրենիք չունենալու համար պետք են մի խումբ դավաճան գործակալներ և հայրենիքը սիրող մարդկանցից քանակապես շատ՝ հայրենիքի զգացում չունեցողներ։ Օտարերկրյա դավաճան գործակալներ Հայաստանում, կարծես թե, միշտ եղել են ու կլինեն, սակայն այս մարդիկ ոչինչ չեն կարող անել, եթե ամբողջ հասարակությունը կամ դրա գերակշիռ մասն իսկապես ուզում է հայրենիք ունենալ ու կառչած է այդ ցանկությունից։ Ես վստահ չեմ, որ հիմա մեր հասարակության մեծ մասն ուզում, ավելին՝ պայքարում է այս արևի տակ իր հայրենիքն ունենալու համար։ Ես չեմ ընկալում, որ, օրինակ՝ Լոռվա մարզում ապրողը կարող է հանգիստ նստել տանը ու նայել, թե ինչպես է թշնամին մտնում ու վերցնում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը։


Կոտայքի մարզում ապրողը հանգիստ կարող է նայել, թե ինչպես է թշնամին գալիս կանգնում Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա, որովհետև Գորիսը Չարենցավանից հեռու է տասնյակ կիլոմետրեր, որովհետև Աբովյանում ապրողների մեծ մասը հնարավոր է տարիներով այդ ճանապարհով չանցնի։ Այսինքն՝ մարդիկ չեն ընկալում, որ գյուղ-գյուղ գրավելով, թշնամին մի օր էլ կհասնի Վանաձոր, Գյումրի, Աբովյան կամ Աշտարակ։ Հայ ժողովրդի մեծ մասի նույնիսկ ինքնապաշտպանական բնազդն է բթացել։ Կարծես մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ թուրքը պիտի գա ու իրեն իր տան մեջ գլխատի։ Իսկ գիտե՞ք, թե ինչից է բթանում մարդկանց զգոնությունը։

Մարդկանց զգոնությունը բթանում է, երբ տարիներ շարունակ գործակալական-դավաճանական ցանցերը բարձր մակարդակով ուղղակի քարոզում են թրքասիրություն, աղանդավորություն, թշնամություն եկեղեցու, լեզվի, պատմության և ազգային արժեքների դեմ։ Ինչևէ, երբ ասում եմ, թե ինչու է երևանցին հանգիստ նայում Սյունիքում տեղի ունեցող խայտառակությանը, ամենևին նկատի չունեմ, թե երևանցիները պետք է հավաքվեն ու գնան Սյունիք՝ թշնամու հետ պատերազմ սկսելու։ Ամենևին: Բայց ես չեմ հասկանում, թե Երևանի, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Աբովյանի և առավելապես Գորիսի, Կապանի, Սիսիանի ու առհասարակ Հայաստանի բոլոր բնակավայրերի մեր հայրենակիցները ինչու չեն հավաքվում Հանրապետության հրապարակում ու կառավարության շենքում տաքուկ աթոռներին սոսնձված բարձրաստիճան պաշտոնյաներին դուրս շպրտում աշխատասենյակներից։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ՀՀ քաղաքացիները համաձայն են այն ամենի հետ, ինչ եղավ, հակառակ դեպքում հարյուր հազարավոր մարդիկ փողոցները հեղեղած կլինեին։ Եզակի դեպք է, բայց համաձայն եմ Նիկոլի հետ՝ մեր ժողովուրդը համակերպվել է հայրենիք չունենալու մտքի հետ, հակառակ դեպքում, ինչպես օրումեջ մի գյուղ թշնամուն հանձնող Նիկոլ Փաշինյանն է ասում, մարդիկ չէին հանդուրժի նրա ու նրա քաղաքական անմեղսունակությամբ տառապող թիմի գոյությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: