NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ընտրողները մեզ ձեն էին տվել, որ Արցախը կարանայինք պահեինք, բայց սենց ստացվավ․ «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում. 

«Հրապարակը» զրուցել է 30-ամյա Նարեկ Գրիգորյանի հետ, որը պատգամավոր է դարձել պատերազմից հետո. Վարազդատ Կարապետյանը վայր դրեց մանդա­տը՝ անցնելով այլ աշխատանքի և բացելով Գրիգորյանի ճանա­պարհը: Նա չի ցանկանում, որ այս իշխանությունը հեռանա, ասում է, որ իրենք ամենաժողովրդավարն են, ունեն ժողովրդի վստա­հությունը, մինչդեռ քոչարյանական ժամանակներում իրենց ընտանիքն անգամ հացի փող չուներ՝ այնքան էին ճնշում: Մեր զրույցը Գեղարքունիքի Նորատուս համայնքից պատգամավոր դարձած Գրիգորյա­նի հետ:

-Ձեր ընտրողներին ասել է՞իք, որ գալու եք Արցախը հանձնեք:

-Մենք ոչինչ Էլ չենք հանձնել: Իմ ընտրողներն ինձ քվե էին տվել, իրանք գիտեին, որ հենց պատե­րազմական վիճակ լինի, ես իրանց կողրին եմ լինելու: Պատերազմի առաջին օրերին ես գնացի կռիվ, մարդ կար, որ ես վայենկոմատի դեմը իրան հանդիպա, ասավ՝ ընկեր Գրիգորյան, ինձ չեն թողնում ես էթամ, ասի՝ Եղբայր, երբ դու կգաս, ես քեզ ընդեղ կդիմավորեմ: Այսինքն, ես ավելի շուտ եմ գնացել, ու ինքը եկավ, զուգադիպավ, որ դրեցին իմ վաշտ: Ինքն ինձ տեսավ, զարմացավ, որովհետև ես իրան մի ամիս առաջ էի ասել էդ բանը:

Իսկ որ ասում էք՝ մտավորական-բան, պահանջում են, էն, որ հրապարակում հայհոյում են, դուք իրանց մտավորակա՞ն եք հա­մարում: Կուսակցություններն էլ փորձում են հետ վերադառնալ, բայց հետվերադարձ չի լինի, միանշանակ, որովհետև ՀՀ քաղաքացին այլևս իր իշխանությանը տեր է կանգնելու, ինքն է որոշելու՝ ո՛չ անհատները, ո՛չ հարուստները:

-Դուք չե՞ք կարծում, որ 2018- ից հետո երկրում իրավիճակ է փոխվել:

-Հա, հարց չկա, փոխվել ա, մենք ասում ենք՝ քելեք գնանք ընտրու­թյունների, ընդդիմությունն ասում է՝ գիտեք ինչ կա, քանի իրանք իշխա­նության են, մենք վախենում ենք: Մոռանում են, որ միակ արդար ընտրությունը եղել ա Նիկոլ Փաշինյանի օրոք:

-Բայց ընտրություններից առաջ մարդկանց էին փռում ասֆալտին, ձերբակալում, ԱԱԾ-ն մտնում էր ընդդիմության շտաբ, դա ևս վարչական լծակների կի­րառում է, վախի մթնոլորտի ձևավորում:

-Իրանք վախից թող չխո­սեն: ՀՀԿ-ի ժամանակ տնտեսա­գիտականն ավարտել եմ, հերս բարձրագույն ավարտել ա մանկա­վարժականում, ոստիկանության սերժանտին ազատին գործից ընդդիմադիր հայացքների պատճա­ռով, ինչի մասին ա խոսքը: Ռոբերտ Քոչարյանն ինչ էր անում՝ ազատում էր էն մարդին, ով ընդդիմադիր էր, չէր թողում աշխատեին, մարզում իմ ընտրողները գիտեն՝ ինչերի միջով եմ անցել, ահավոր բաների, հիմա եթե մենք ըտենց անեինք, իրանցից ոչ մեկ ՀՀ-ում չէր մնալու:

-Դուք այդ իշխանության ժա­մանակ ընդդիմությունից իշխա­նություն դարձաք, հետո նույնն անում է Նիկոլ Փաշինյանը, չեք լսել, թե Արցախն ազատագրած գեներալների, նախկին նախա­գահների հետ ինչեր է արել:

-Ռոբերտ Քոչարյա՞նն ա Արցախն ազատագրել:

-Իր ժամանակ և իր մասնակցությամբ:

-Դե, հիմա իմ հերն էլ ա մաս­նակցել, ինչի՞ են մտածում, որ իրենք են ազատագրել: Արցախյան հերոսներին չէին թողնում հացի փող վաստակեին: Ես, որպես ընդդի­մադիր, էնքան են ինձ նեղել, որ չեն թողել հացի փող աշխատեմ: Երեխես մի տարեկան ա եղել, կա­թի փողի խնդիր եմ ունեցել, չեն թողել օրինական գործունեություն անեմ, որ երեխուս կաթ հասցնեմ: Ու հիմա ընդդիմությունն ասում ա, թե իրանք էլ են տուժում: Էդ ո՞նց: Հայաստանի ամբողջ փողերը տա­րած, իրենց տները լցրած, իրանց բենթլիները, առանձնատները, ամեն ինչ ունեն, էլ ի՞նչ են ուզում, ասում են՝ մենք ընդդիմություն ենք, ո՞նց կարա ընդդիմությունը միլիարդներ ունենա, էդ ո՞ր մի երկրում ընդդի­մությունը միլիարդ ունի, սեփական գործարաններ, մասնավոր սեկտորը սաղ իրանցն ա:

-Դուք եկաք իշխանության, դուք էլ արդեն էդ միլիարդներից ունեք, նայեք Ձեր շուրջը:

-Եթե գյուղում կգտնեք երկրորդ տունը, որ իմ տնից վատն ա, ես իմ տունը նվեր եմ տալիս:

-Փաստորեն, ուզում եք իշխա­նությունը մնա, որ դուք հացի խնդիր չունենաք, լավ ապրեք:

-Ոչ, ես լավ ապրելու խնդիր չունեմ, կգա ժողովուրդը, կորոշի, որ մենք չենք լինի, ես կգնամ ու կապրեմ իմ գյուղում: Հիմա մենք լեգիտիմ ենք, եթե ժողովուրդը մեզ չուգի, դուրս կգա, կասի՝ գնացեր, մենք էլ հավեսով կգնայինք: Իմ ժո­ղովուրդն էլ ասում ա, որ եթե գնա­ցիր, ձեզ դավաճան կհամարենք:

-Ձեր ընտրողները Ձեզ ձայն էին տվել, որ Արցախը տայիք, ու հիմա գո՞հ են:

-Ձեն էին տվել, որ Արցախը կարանայինք պահեինք, բայց սենց ստացվավ։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: