Երթևեկությունը կաթվածահար է. «Իմ քայլից» որոշ պատգամավորներ խցանումների պատճառով չեն հասել խորհրդարան
Երևանում ձյան ու չմաքրված փողոցների պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը։
Այսօր առավոտյան ԱԺ֊ում մեկնարկած նիստին չեն կարողացել ներկայանալ բազմաթիվ պատգամավորներ, ինչի պատճառով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։
Նույն վիճակն է նաև մյուս պետական հիմնարկներում ու կրթական հաստատություններում: