Ուղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչու
Հասարակություն

Մինչ Հայկ Մարությանը վայելում է արձակուրդը. Բաբաջանյան փողոցում 4 ամիս է՝ մարդաբոյ փոսեր են ու մշտական խցանումներ (տեսանյութ)

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Առնո Բաբաջանյան փողոցի շինարարությունն ինչպես անհարթություններով՝ բողոքի ակցիաներով մեկնարկել էր, այդպես էլ շարունակվում է այսօր: Շուրջ չորս ամիս է՝ Բաբաջանյան փողոցը բառի ուղիղ իմաստով քանդած-փորած է, երթևեկությունը  թույլատրելի է միակողմանի. բաց է Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան-Րաֆֆի-Շերամ խաչմերուկը, հակառակը իբրև թե փակ է մի քանի քարի կտորով: Բայց դա բնավ էլ չի խանգարում վարորդներին բաց հատվածով հակառակ  երթևեկելու՝ առաջացնելով մեծ խցանում: 

Բ-4 թաղամասի մի քանի բնակչի խնդրանքով NEWSPRESS.am-ի թղթակիցը եղավ այդ հատվածում՝ փորձելով մեքենայով մտնել թաղամաս: Փողոցի այդ հատված ոտքով մտնել գրեթե անհնար էր, հետիոտնի տեղաշարժի համար մայթ առհասարակ չկար (տեսանյութում երևում է՝ ինչպես է մի կին երեխայի հետ «պայքարում» վարորդների դեմ, որ կտրի-անցնի փողոցը): Ինչ վերաբերում է բուն ճանապարհին, ապա երբեմնի հարթ ու ասֆալտապատ ճանապարհն այժմ հեռավոր գյուղական փողոց է հիշեցնում՝ մարդաբոյ փոսերով, նեղ ու վտանգավոր:

«Խցանումները տեսնել է պետք, որոնք առաջանում են աշխատանքային օրերին, երբ երթևեկությունն ավելի խիտ է: Լավ ժամանակ չեք եկել»,- ասացին մեր զրուցակիցները՝ նկատի ունենալով այն, որ մեր նկարահանման պահին ձյուն էր տեղացել և այդ պատճառով շատ վարորդներ պարզապես խուսափում են մեքենայով երթևեկելուց: 

«Նախկին ասֆալտից միայն լավ հիշողություն է մնացել»,- կատակում են նրանք: 

Վարորդներին, սակայն, մեղադրել չարժե՝ մեր այցելության պահին ևս շինաշխատանքներ չէին ընթանում, ինչն էլ ավելի է զայրացնում ինչպես այդտեղով անցնող վարորդներին, այնպես էլ թաղամասի բնակիչներին: 

«Փողոցը երևի շուրջ 4 ամիս է՝ միակողմանի փակ է:  Մեզ առաջարկում են ամբողջ Բ1-ը շրջանցենք՝ թաղ մտնելու համար, բայց այդպես էլ այդ երեք փողոցներում են անտանելի խցանումներ առաջանում: Օրենքով պիտի Րաֆֆիով, հետո Անդրանիկով, հետո նորից Բաբաջանյանով գանք, որ մտնենք մեր թաղամաս: Այստեղ հիվանդանոց կա, ու հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են այնտեղ գնացող Շտապօգնության մեքենաները մնում խցանման մեջ: Լավ, գոնե գործ անեն, որ տեսնենք՝ էս ամենի վերջը մի օր գալու է: Մի ամսից ավել է՝ շինարարությունն ընդհանրապես կանգնած է»,- ասացին մեր զրուցակիցները՝ հույս հայտնելով, որ հրապարակումից հետո գոնե սայլը տեղից կշարժվի՝ արձակուրդը վայելող Հայկ Մարությանը վերջապես կհիշի, որ նաև իրենց քաղաքապետն է: 

Հեղ.՝ Աստղիկ Հովհաննիսյան