Ուղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչու
Քաղաքականություն

Եթե Արարատը նախկինում գործակալ, մատնիչ ու դավաճան էր, հիմա էլ նույնն է, ավելին՝ դա անում է որպես երկրի երկրորդ պաշտոնյա. Մինասյան

Բոլոր նրանց, ովքեր իրենց և ինձ հիմարի տեղ դրած ասում են. «բա որ գիտեիք, որ Արարատը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք, որ այս օրին չհասնեինք»։ Այս կամ նման հարցեր դեմքի լուրջ արտահայտությամբ ուղղում են քաղաքական բարիկադների տարբեր կողմերից, նույնիսկ բարիկադների վրա կանգնածները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Բազմաթիվների խնդրանքով պատասխանում եմ՝ հիմա եմ իմացել, հիմա եմ ասում։ Բայց ձեր ձեռքն ո՞վ է բռնել, որ հիմա անեք այն, ինչ պետք է անեիք այն ժամանակ, որ այս օրը չընկնեիք։

Ո՞վ է ձեզ խանգարում։ Ավելին, եթե Արարատը նախկինում գործակալ, մատնիչ ու դավաճան էր, հիմա էլ նույնն է, ավելին՝ դա անում է որպես երկրի երկրորդ պաշտոնյա։

Իսկ նրա և նրա ոհմակի գործածները ձեր աչքի առջև են. 44-օրյա պատերազմի պարտություն, հանձնած հայրենիք, սպանված սերունդ և պետական գաղտնիք դարձրած գերիներ։ Արձագանքե՛ք։ Արե՛ք հիմա ինչ ուզում եք։ Ո՞վ է ձեզ խանգարում։

Եվ վերջում ի գիտություն բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ես, ասելով, որ չկա քաղաքականություն, պառակտում եմ ընդդիմադիր դաշտը։ «Ռեքվիեմ 8»-ից 48 ժամ անց Ազգային ժողովում, որը քաղաքական դաշտի քվինտ-էսենցիան է (որովհետև խորհրդարանական երկիր ենք՝ համենայն դեպս ըստ բռնաբարված Սահմանադրության), հանդիպեցին իշխանական մեկ և ընդդիմադիր երկու քաղաքական ուժեր՝ Արարատ Միրզոյանի սեղանապետությամբ։ Եվ ի՞նչ էին քննարկում նրանք հետպարտերազմյան քաոսի մեջ գտնվող երկրում ճիշտ է՝ Հողային օրենսգիրքը։

Ավելին, քառօրյայի օրակարգում ներառված 60 հարցերից ոչ մեկը կապ չուներ պատերազմի ու հետպատերազմյան այս վակխանալիայի հետ։ Բայց դա էլ կարևոր չէ։ Ցանկացած օրինագծի քննարկում կարելի էր ընդհատել և հարցնել նիստը նախագահող Արարատ «Օմեգա» Միրզոյանից. «Մեծարգո պարոն ԱԺ նախագահ (այսպես եք չէ՞ սիրում դիմել), Դուք գործակա՞լ եք»։

Այդպես կվարվեին ցանկացած երկրում։ Ընդ որում, այդ հարցը կուղղեին և՛ անկախ պատգամավորները, և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանական ֆրակցիայի անդամները։ Բայց, իհարկե, առաջին հերթին ընդդիմադիրները։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ, ես եմ բա՞ց թողել ինչ-որ բան, թե՞ այդպիսի հարց իրոք չի հնչել։

Հետևաբար կարևոր չէ, թե երբ եք իմացել, որովհետև մեկ է ոչինչ չեք անելու։ Եթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու։

Չեք անելու, որովհետև… ժամանակը ցույց կտա ինչու չեք անում։ Իսկ հիմա անպայման շարունակեք քննարկել մեքենաների տեխզննման կտրոնը դիմապականուն չփակցնելու՝ խիստ հրատապ օրենսդրական նախաձեռնությունը։ Որովհետև դիմապակիները պետք է մաքուր պահել։ Մեզ տեսադաշտ է պետք։ Նայելու Արարատին։ Լեռանն անշուշտ»,-գրել է Մինասյանը: