NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձևով էլ ղեկավարում ես երկիրը․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որը Շուշիում հայտնվել էր շրջափակման մեջ, հիմա էլ է իրեն զգում շրջապատման մեջ: Բայց եթե Շուշիում թշնամիներով էր շրջապատված, այսօր՝ լրագրողների կողմից: Իսկ այդ ուշադրությունը պայմանավորված է նրա քաղաքական ակտիվությամբ: Նա մասնակցում էր ընդդեմ Փաշինյանի հանրահավաքներին, հարցազրույցներ է տալիս, գրառումներ անում՝ բավականին կոշտ շեշտադրումներով: Երեկ էլ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին: Մենք Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ քաղաքական պլաններ ունի՞ առաջիկայում, պատասխանեց. «Գիտեք, ես նախկինում էլ, լինելով ռազմաքաղաքական գործունեությամբ զբաղվող անձ, ՀՀ քաղաքացի, քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ իմ աշխատանքը գործադիրում, հատկապես՝ Պաշտպանության նախարարությունում, ավարտել եմ, և արդեն պետք է զբաղվել քաղաքական և տնտեսական խնդիրներով, որպեսզի բանակի թիկունքն ավելի ամուր պահպանվի: Էդ առումով ես քաղաքական գործունեությունից դուրս չեմ եկել, այս վերջին օրերի ակտիվությունն էլ այն է, որ բոլորս մտահոգված ենք մեր երկրում ստեղծված իրավիճակով»:

-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչպես շատերին, այնպես էլ Ձեզ շատ էր զայրացրել, և Դուք բավականին կոշտ արձագանքել էիք նրա ասածներին («Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ինչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե առաջնագծում եղել ես»):

-Տեսեք, խնդիրն այն է, որ մենք բոլորս ուզում ենք իմանալ, թե մենք ինչ ենք անում այս ողբերգալի իրավիճակից, այս պարտությունից դուրս գալու համար: Եվ ես, եթե նկատել եք, նախկինում էդպես անձնավորված շատ ելույթներ չեմ ունեցել, իմ ելույթները բոլորը բարեկրթության նորմերում են: Եթե նույնիսկ խիստ եմ արտահայտվում, էդ ամենը բարեկրթության մեջ է, որովհետև ես որևիցե մեկի դեմ չեմ պայքարել երբևիցե, ես աշխատել եմ հանուն գաղափարի, հանուն աշխատանքի, հանուն Հայաստանի և հանուն Արցախի: Բայց ինչն է ինձ մտահոգում, այն, որ մեր կառավարության ներկայացուցիչները պատգամավորների տված հարցերին կա՛մ հեգնանքով են մոտենում, կա՛մ մանիպուլացնում են, կա՛մ լղոզում են, հատկապես տնտեսությանը վերաբերող հարցերը, և սկսում են զբաղվել չարախոսությամբ, բամբասանքով, նորից պահածոյի տուփեր, վարտիքներ... Իմ եզրակացությունը մեկն է, որ այս իրավիճակը, այս մթնոլորտը իրենք են ստեղծել: Խոսում ես, արտահայտվում ես, նույնիսկ քննադատում ես կամ լավ կարծիք ես արտահայտում, միանգամից, մի կողմից, իրավապահ մարմիններն են սկսում հետապնդել, մյուս կողմից՝ շատ վատ բան է տեղի ունենում, որ այս իշխանությունների օրոք է լայն թափ ստացել, ֆեյքային հրոսակախմբերը սկսում են ռեժիմով կամ, կարելի է ասել, օրվա ընթացքում մի քանի հերթափոխով հարձակվել մարդկանց վրա: Գիտեք, մի բան է քննադատելը, մեկ այլ բան են այն հայհոյախառն գրառումները, որ իրենք կատարում են, չէ որ դրանք իմ ընտանիքի անդամներն են ընթերցում, աղջիկներ են ընթերցում, ի վերջո, հայ ժողովուրդն է ընթերցում: Եվ այդպիսի մարդիկ ինքնըստինքյան տրամադրություն են ստեղծում ոչ միայն հակադարձելու, այլև նույնիսկ թշնամական տրամադրություններ են ստեղծում: Եվ այդ ամենն արդյունք է նրա, որ մեր երկրի կառավարության առաջին դեմքից սկսած՝ իրենց գործունեությունն իջեցնում են զինվորի վարտիքի մակարդակի: Ժամանակն է, որ իրենք դուրս գան էդ վարտիքից և զբաղվեն իրենց գործով: Մեր ղեկավարությունը ռազմավարական մակարդակից իջել է վարտիքի, պարկետի մակարդակի: Դա է ինձ վրդովվեցնում, և դա է խնդիրը, որ ես հակադարձել եմ:

-Հետաքրքիր է, որ Դուք, Ձեզ պես շատ գեներալներ, որոնք մարտական ուղի են անցել, թուրքի դեմ են կռվել, չեն վախեցել թշնամուց, այսօր՝ չասեմ վախենում են, բայց նեղվում են ֆեյքերի գրոհներից:

-Ինձ ֆեյքերը չեն վախեցնում, մենք պատերազմով անցած մարդիկ ենք, ո՛չ թուրքից ենք վախեցել, ո՛չ էլ մեր ներքին, չեմ ուզում թուրք անվանել, մեր ներքին հակառակորդներից, չարախոսներից: Պարզապես վիրավորական է, երբ այնպիսի հայհոյանքներ են տեղում, չեն խնայում ո՛չ ընտանիքի անդամներին, ո՛չ մահացածներին, ո՛չ որջերին: Ես որ ասեմ՝ ինչե՜ր են գրվում... Ես դրանցից չեմ վախենում, պարզապես... վիրավորական է, էլի: Խնդիրը գիտեք որն է, որ էդ ՊՈԱԿ-ի ֆեյքերին պետական մակարդակով ղեկավարում են, ուղղորդում են: Կամ՝ դու ինչ ես հասկանում սահմանից, ինժեներական կառույցից, պահածոյի տուֆերից և, ընդհանրապես, դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձևով էլ ղեկավարում ես երկիրը:

-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մասնավորապես այն, որ ասաց՝ Շուշին ադրբեջանական քաղաք է, շատերը գնահատականներ տվեցին, թե Հայաստանի վարչապետը սպասարկում է Ադրբեջանի շահը:

-Վայ քեզ երկիր, վայ քեզ հայ ժողովուրդ, երբ կառավարությանդ առաջին դեմքը քո պատմական հայրենիքը թուրքական է անվանում:

-Անդրադառնալով քաղաքական պայքարին, պարո՛ն Օհանյան, տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերի պայքարն այս պահին արդյունք չի տալիս, Փաշինյանն էլ երեկ հեգնում էր, թե վրանում նստելով՝ ուզում են իշխանության գալ: Դուք ինչպե՞ս եք պատկե­րացնում լուծումը, նրան հեռացնե­լու ճանապարհը ո՞րն է:

- Ես գտնում եմ, որ առողջ ուժերը, այն ուժերը, որոնք ներքին կուլուարներում, տարբեր վայրե­րում հանդես են գալիս ընդդեմ այս իշխանությունների, պետք է հա­մախմբվեն: Հիմա հարթակը 17+1 է, իհարկե, ես էդ հարթակում, որպես կուսակցություն, չկամ, ինձ մեկ-մեկ հարցնում են՝ դու 17-ի մեջ ես, ես կատակով ասում եմ՝ ես արդեն 59-ի մեջ եմ (տարիքը նկատի ունի՝ Վ. Մ.): Բայց ես աջակցում եմ, և ժողովրդից թեկուզ մեկ հոգի էլ կանգնած լինի հարթակում... ես շատ բարձր եմ գնահատում անհատին, քաղաքա­ցուն, մարդուն և գտնում եմ, որ պետք է համախմբվեն: Իհարկե, այս պահի դրությամբ որոշակիորեն նաև այս ձմեռային պայմաններն են խանգարում, բայց կարծում եմ՝ շարժումը պետք է նաև այնպես անի, որ հարաճուն ընթացք ստանա, որպեսզի կարողանան գեներացնել և իրոք հասնեն նրան, որ փոփո­խություն լինի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: