Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հավանաբար ընդունեց, որ ինքը ձախողել է և հեռացավ՝ խոստանալով վերադառնալ. Հոխիկյան

1998-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վայր դրեց նախագահի լիազորությունները, հայկական պետականությունը ծանրագույն վիճակում էր սոցիալական առումով։ Երկրից աղետալի արտագաղթ էր, հողերի և գործարանների սեփականաշնորհումը եղել էր կամայականորեն, ինչի հետևանքով փոշիացվել էր ամբողջ տնտեսական պոտենցիալը, արցախյան հակամարտությունը լուծելու համար կար արտաքին հսկայական ճնշում։
Կհիշեք, թե հայ ժողովուրդը ինչպիսի պիտակումներով էր բնութագրում այն ժամանակվա նախագահին, գլոբալ առումով չէր ընդունում նրան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը հավանաբար ընդունեց, որ ինքը ձախողել է և հեռացավ՝ խոստանալով վերադառնալ։

Դրանից հետո 10 տարի նա լռեց, որևէ տեղ որևէ ելույթով հանդես չեկավ, որևէ բողոքի ակցիա չարեց։ Լռեց, որ ազգը մոռանա իր արածի ու չարածի մասին։ 2008-ին մենք տեսանք, որ Տեր-Պետրոսյանի ընտրած տակտիկան ճիշտ էր՝ նա կարողացել էր հիմնականում մոռացության մատնել իր մասին հանրային տրամադրությունները։
ՀՀԿ-ն Հայաստանի իշխանության մեջ է եղել մոտ 20 տարի, որից 10 տարին՝ անմիջական կառավարմամբ։

Այդ ընթացքում Հայաստանում մեծ ծաղկում է ապրել օլիգարխիան, 2000-ականների՝ փոքրինչ ոտքի կանգնած տնտեսությունը կրկին ճգնաժամի մեջ է ընկել, ոտնահարվել են մարդու իրավունքները, ունեցել ենք դիվանագիտական մի շարք ձախողումներ, կեղծված ընտրություններ։

Այս իրողությունների հետևանքով հայ ժողովուրդը 2018-ին բողոքի ալիքով պահանջեց ՀՀԿ-ի հեռացումը իշխանությունից։ Այդ իրողությունից օգտվեցին նաև քաղաքական փորձառություն և ընդհանրապես՝ կենսափորձ չունեցող մարդիկ՝ հանրության ընդհանուր զայրույթի ալիքի վրա գալով իշխանության։

Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀԿ-ի գլխավոր տարբերությունն այստեղ մեկն է՝ նախկին նախագահը իր մեջ ուժ և խելամտություն գտավ լռելու և հանրային վարկանիշ ձևավորելու։ ՀՀԿ-ն չի կարողանում ընդունել, որ իր յուրաքանչյուր քայլ այսօր ավելի է ամրացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ընկերս օրերս ասում էր՝ ՀՀԿ-ն բետոնապատում է ՔՊ-ի աթոռը։

ՀՀԿ-ի ինտելեկտուալ հատվածին միշտ ասել եմ, հիմա էլ եմ հորդորում՝ առնվազն 10 տարի հրաժեշտ տվեք ակտիվ քաղաքականությանը, թողեք, որ հանրությունը մոռանա ձեր մասին, այլապես ամեն անգամ երբ բողոքի գործողություններ եք անում, մարդիկ հիշում են հաստավիզ օլիգարխներին, իրենց աստված երևակայող բազմաթիվ պաշտոնյաներին, ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի ցինիկ պահվածքը, բազմաթիվ այլ տխուր բաներ և ասում այս օրերի կարևոր խոսքը՝ Նիկոլը գնա, ՀՀԿ-ն գա՞․․․ երբեք։

Սա է, թերևս, միակ պատճառը, որի շնորհիվ հանրությունը հանդուրժում է ՀՀ ներկա իշխանության գոյությունը։ Հետևաբար՝ ՀՀԿ-ն անչափ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ձեռնտո՞ւ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին»,-գրել է Հոխիկյանը: