Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Առանց զրահաբաճկոնների և սաղավարտների մոբիլիզացիոն ռեսուրսին առաջնագիծ տանելը մահվան դատավճիռ է. գերագույն հրամանատարը կրում է ուղիղ պատասխանատվություն սրա համար․ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Գեղամ Նազարյանի հոդվածը, որտեղ նա տեղեկացնում է, որ սկսում ենք նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ «Ճշմարտություն սերունդների համար»։

Նրա ձևակերպմամբ՝ դա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից հարթակ, որտեղ իմի կբերվեն հուզող հարցերի շուրջ հանրային տեսակետներն ու գնահատականները։

Հոդվածն ամբողջությամբ` ստորև.

Ստեղծում ենք փաստահավաք խումբ, միաժամանակ նաև յուրօրինակ հարթակ, որտեղ կմեկտեղվեն պատերազմի, դրա հետևանքների, դրա հետևանքների հաղթահարման վերաբերյալ հանրային տեսակետներն ու գնահատականները: Աշխատանքներ են իրականացվելու շահառու տարբեր խմբերի հետ, այդ թվում զինվորների, զինվորականների, զոհված և անհետ կորած զինվորների ծնողների, հարազատների հետ: Անելու ենք հնարավորը մեր ստեղծած հարթակի շրջանակներում համախմբելու զոհված և անհետ կորած, ինչպես նաև գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին:

Մեր հարցերի շրջանակը ամփոփվում են հետևյալ կետերում.

1. Խաղաղ բանակցությունները միտումնավոր փակուղի բերելու Փաշինյանի գործունեության մանրամասները։

2. Ինչո՞ւ որևէ հետևություն և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել՝ հենվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հունիսի 12-ի և պատերազմից օրեր անց արված վերլուծության հիման վրա:

3. Դեռևս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացված լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին՝ Փաշինյանը մի քանի անգամ հանդես է եկել ուղերձներով, որոնցով ռազմադաշտ մեկնելու կոչեր է արել։

4. Փաշինյանը հոկտեմբերին հրապարակային պնդում էր, թե ինքը գիտեր, որ պատերազմը սկսվելու է, և միայն չգիտեր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թե պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է գնահատվել։ Ի՞նչ հրեշավոր գաղտնիք է թաքնված այս հակասության մեջ։

5. Փաշինյանը պատերազմի մեկնարկից ի վեր ունեցել է այն դադարեցնելու մի քանի իրական հնարավորություն և դա չի արել։ Փաշինյանը դրանով մահվան է դատապարտել հազարավոր տղաների, մի քանի հազար նոր վիրավորների և տարածքային ծանր կորուստների պատճառ դարձել։ Ի՞նչ հրեշավոր հանգամանքներից ելնելով է նա կայացրել նման որոշումներ։ Ինչո՞ւ նա պատերազմը դադարեցնելու առաջարկները չի քննարկել երկրի ղեկավարության հետ:

6. Հազարավոր նորակոչիկներ, չունենալով որևէ կրակային և այլ ռազմական պատրաստվածություն, տեղափոխվել են առաջնագիծ և ըստ էության դատապարտվել անխուսափելի մահվան։ Այս որոշման համար գերագույն գլխավոր հրամանատարից սկսած՝ բոլոր պատասխանատուները կրում են անձնական պատասխանատվություն, հատկապես, որ այն կրել է ոչ թե եզակի, այլ համատարած բնույթ։

7. Առանց զրահաբաճկոնների և սաղավարտների մոբիլիզացիոն ռեսուրսին առաջնագիծ տանելը, ըստ էության, մահվան դատավճիռ է։ Գերագույն գլխավոր հրամանատարը կրում է ուղիղ պատասխանատվություն սրա համար։

8. Բազմաթիվ տեղեկություններ կան, որ պահեստազորով ռազմաճակատ, այն էլ առաջին գիծ են տարվել մարդիկ, որոնք զինված ուժերում ծառայելու փորձ չեն ունեցել: Եվ ընդհակառակը՝ բազմաթիվ կամավորականներ, որոնք զինվորական համապատասխան մասնագիտություններ ունեն, այդպես էլ չեն զորակոչվել, չնայած նրանցից շատերը բազմիցս պնդել են, որ իրենց ռազմաճակատ տանեն:

9. Կա վարկած, որ օրերի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից որպես օգնություն ուղարկված հանդերձանքը և այլ կենսական անհրաժեշտության պարագաներ չեն հասել կռվողին, չեն հասել ռազմաճակատ, այլ հանգրվանել են ինչ-որ պահեստներում:

10. 44 օր մեր հասարակությանը, աշխարհասփյուռ հայությանը սուտ և կեղծ ինֆորմացիա է տրվել իրավիճակի մասին։ Ըստ էության, պաշտոնապես խաբել են մի ամբողջ ժողովրդի։ Գործել է ստի լավ մշակված համակարգ՝ իր հիերարխիկ կառավարմամբ։ Ովքե՞ր են ղեկավարել ստի մահաբեր մեքենան, ովքե՞ր են ներգրավված եղել այդ գործում, որտե՞ղ են կայացվել որոշումները։ Ավելին, մինչ օրս հրապարակված չէ ոչ զոհերի, ոչ անհետ կորածների, ոչ վիրավորների թիվը:

11. Համառ լուրեր են շրջանառվում, որ եղել է, այսպես կոչված, «փակ ծրարներով» զորակոչ, երբ ընդդիմադիր ակտիվիստներին և ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին ռազմաճակատ ուղարկելու հրահանգ է իջեցվել զինկոմիսարիատներ: Եթե դա ճշմարտություն է, ապա ովքե՞ր են կազմել այդ ցուցակները, ո՞ւմ հանձնարարությամբ։

12. Խնդիր ենք դնելու ստեղծել փառքի ծառուղիներ, պուրակներ, որտեղ յուրաքանչյուր զոհված զինծառայողի անունով ծառ կտնկվի:

Սիրելի հայրենակիցներ

Իհարկե, աշխատանքի ընթացքում ծագելու են նոր հարցեր, ի հայտ են գալու նոր, դեռևս անհայտ դրվագներ։

Կոչ եմ անում արձագանքել մեր նախաձեռնությանը, Դուք որոշեք Ձեր ներգրավվածության չափը։ Մեզ համար կարևոր է ցանկացած տեղեկություն, ինֆորմացիա և ցանկացած գրագետ վերլուծություն։

Ես չեմ ուզում, որ սա լինի միայն զոհվածների, վիրավորների, անհետ կորածների կամ գերիների հարազատների նախաձեռնությունը։

Իհարկե, նրանք ունենալու են ակտիվ մասնակցություն։ Սա ընդհանուր խնդիր է, սա համապետական խնդիր է և այս հարցերի պատասխանները պետք է օգնեն ճիշտ հասկանալու մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Եվ իհարկե, անխուսափելի դարձնել պատասխանատվությունը։