Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները․ ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար Ռուբինյանը. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները։ Ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար Ռուբինյանը։

Երեկ հանրային այս տիրույթում քննարկվում էր այն հարցը, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չքննարկեց մեր ռազմագերիների չվերադարձի հարցը՝ նախապատվությունը տալով Նավալնու թեմային։

Որպես ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար հարկ եմ համարում մի քանի դիտարկում անել.

Նախ՝ ԵԽԽՎ-ում կա երկու ընթացակարգ՝ հրատապ հարցերի քննարկում ( սովորաբար հինգշաբթի օրերին քննարկվող) եւ ընթացիկ հարցերի քննարկում( սովորաբար չորեքշաբթի օրերին քննարկվող)։ Պատվիրակությունը խնդրել էր հարցը դարձնել ընթացիկ դեբատի առարկա։ Հրատապ քննարկման համար չէին դիմել։

Երկրորդ՝ նախկինում( 2018թ. ապրիլ) եղել են դեպքեր, երբ վեհաժողովը, որի բյուրոն քվեարկությամբ է որոշում, որ հարցն է հրատապ դեբատի առարկա, համարել է, որ ԵՐԿՈՒ թեմա են հրատապ ու քննարկել են երկու հարց նույն օրը։ (որպես բյուրոյի նախկին անդամ տեսել եմ՝ ինչպես են դա անում)։ Բայց այս հարցով զբաղվելու համար պատվիրակության ղեկավարը նախ եւ առաջ պետք է տիրապետի 2 թեմայով քննարկման հնարավորության մասին տեղեկատվությանը եւ իմացությանը։


Երրորդ՝ ցավոք, պատվիրակությունը օբյեկտիվ պատճառներով չէր կարող այնպես անել, որ Նավալնու թեման դառնա պակաս կարեւոր, քան մեր ռազմագերիներինն է։ Սա քննարկման այլ նյութ է։ Հակառուսական տրամադրություններ, եվրոպացիների օրակարգ, լոբբինգ եւ այլն։

Բայց պատվիրակությունը, իսկ գործնականում՝ պատվիրակության ղեկավարը ՊԵՏՔ է կարողանար այնպես անել, որ թեման զուգահեռ կարեւոր լինի։ Օրինակ, Նավալնին դառնար 2-րդ հրատապ թեմա, իսկ մեր հարցը՝ գոնե ընթացիկ կամ մերը դառնար 2-րդ հրատապ թեմա։ Իհարկե, եթե հույս ունեին սա այնտեղ տեղում լուծել, ասեմ, որ դա անհնար էր, քանզի, պահանջում էր երկար, սեւ, ոչ հրապարակային աշխատանք մինչեւ մեկնելը։ Նվազագույնը 1 ամիս առաջ։ Նախագահական կոմիտեում, բյուրոյում կողմնակիցների հետ աշխատանք՝ հաշվի առնելով, որ այս պահին մենք որեւէ ներկայացուցիչ պատվիրակությունից այնտեղ չունենք։ Պատվիրակության ղեկավարը Նիկոլի «թարգմանիչ» աշխատելու տեղը պիտի պատվիրակության ղեկավար լիներ։

Չորրորդ՝ եթե անգամ այսքանից հետո չհաջողեին, կարելի էր ակցիաներ անել, ինչպես Էդմոնը։ Ոչ միայն դա, այլեւ շատ այլ, ու շատ ավելի տեսանելի։ Եթե մարդիկ միանային, այդքան խղճուկ չէր լինի։ Պատվիրակության ղեկավարի գործառույթն է այդ ամենը պլանավորելը։

Հ.Գ. Շաաատ առիթներով եմ ասել՝ վեհաժողովում բոցաշունչ ելույթները թխվածքի վրայի բալն են, բայց դրանք ԶՐՈ են, եթե մինչ այդ աշխատանք չի արվել կամ արվել է ոչ բավարար։ Առայժմ՝ այսքանը։ Ներքին տեղեկատվություն կա, որ չեմ բացում Հայաստանի շահից ելնելով»։