Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան
Վազող տողեր

Ինչ դերակատարություն ունեն Նավալնին՝ Ռուսաստանում ու Փաշինյանը՝ Հայաստանում. հայկական նոր ցեղասպանության սպառնալիք

Նավալնու հետ կապված վերջին դեպքերը Ռուսաստանում կրկին աշխուժացրեցին այն քննարկումները, թե ինչ դերակատություն է տրվում այդ գործչին Արևմուտքի կողմից: Քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանն անդրադարձել է Ռդ-ում տիրող սցենարային իրավիճակին:

Ներկայացնում ենք նրա վերլուծությունն ամբողջությամբ:

Այն, որ նրա գործողությունները կոորդինացվում են Արևմուտքից, այլևս ոչ ոք չի կասկածում: Թեև, Նավալնիի հետևում կանգնած են նաև ոչ պակաս ազդեցիկ ներքին շրջանակներ:

Ինչո՞ւ հենց Նավալնու վրա դրվեց խառնակչությունների

կազմակերպումը Ռուսաստանում

Բանն այն է, որ Ռուսաստանում գործում է կիսաավտորիտար կառավարման համակարգ, որտեղ նախագահի լիազորությունները չափազանց մեծ են: Ռուսաստանի պատմական ավանդույթների պարագայում այդ լիազորությունների արդյունքում նախագահի պաշտոնը հավասարվում է ռուսական «ցարերի» կարգավիճակին, իսկ այդ պաշտոնը ստանձնած անձը դառնում է փաստացի երկրի «ցարը»:

Դրա արդյունքում երկրի օրենսդիր մարմնի՝ Պետդումայի և Դաշնային պալատի դերակատարումն ավելի շատ դառնում է արարարողակարգային, այլ ոչ թե ազդեցիկ քաղաքական: Արդյունքում, ընտրություններում նախագահին աջակցող քաղաքական ուժը երաշխավորված ստանում է տեղերի ճնշող մեծամասնությունը:Իսկ իրական ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչները դուրս են մնում քաղաքական խաղից:

Ռուսաստանում արդեն 20 տարի գործում է այդ համակարգը, որը խուլ դժգոհություն է առաջացրել այդ երկրի հանրության զգալի հատվածի մոտ:

Մյուս կողմից Ռուսաստանի այս իրավիճակից փորձում է օգտվել Արևմուտքը: Այստեղ համոզված են, որ Ռուսաստանը կանգնած է ԽՍՀՄ-ից հետո իր փլուզման երկրորդ փուլի առջև և այդ փլուզմանը պետք է նպաստել՝ օգտագործելով հենց այդ ներքին դժգոհությունները:

Պուտինի շրջապատը Արևմուտքի այդ մտադրությունների մասին գիտի և փորձում է ամեն կերպ խափանել նրանց ծրագրերը:

ԱՄՆ-ում Թրամփ-Բայդեն հակամարտության մեջ ամենայն հավանականությամբ եղել է նաև, այսպես կոչված, «ռուսական հետք»: Այդ քայլով Պուտինը նպատակ է ունեցել հնարավորինս ապալեգիտիմացնել Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի մտադրությունները՝ ակտիվորեն խառնվելու Ռուսաստանի ներքին գործերին:

Փորձելով նպաստել Բայդենին քաղաքական «կաղ բադիկ» դարձնելուն՝ Պուտինը նպատակ է ունեցել կարճացնել ամերիկացիների լեզուները ռուսական հարցում:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այստեղ գրեթե կասկած չունեն, որ միակ անձը, ով կարող է խառնակչություն կազմակերպել Ռուսաստանում, դա Նավալնին է:

Վերջինս դեմոկրատական իրավագիտակցություն չունեցող անձ է: Դրա մասին շատ լավ գիտեն մյուս ռուս դեմոկրատները: Սակայն վերջինների շարքում այդպես էլ չգտնվեց մի գործիչ, ով կկարողանար մրցել Նավալնու հետ այդ դաշտում:

Արդյունքում, Արևմուտքում հասկացան, որ նրանց Ռուսաստանի դեմոկրատացում պետք չէ, քանզի, ըստ նրանց, դա իրատեսական չէ: Նրանց պետք է քաոս ստեղծել այդ երկրում, որպեսզի հեշտացվի վերջինիս կազմաքանդման գործընթացը:

Ըստ ամերիկացիների, եթե Ռուսաստանը որպես միասնական պետություն վերանա, ապա ԱՄՆ-ն կդառնա միակ գերտերությունը աշխարհում, որի հետ այլևս ոչ ոք հավասարը հավասարի պես չի կարող մրցել որևէ ոլորտում: Այսօր միայն Ռուսաստանն է, որ իր միջուկային պոտենցիալով կարողանում է խանգարել ԱՄՆ-ին՝ դառնալու միակ գերտերությունը: Ռուսաստանից հետո հերթը կհասնի Չինաստանին, որին ճնշելը կդառնա տեխնիկայի հարց: Իսկ Հյուսիսային Կորեայի, Իրանի, Կուբայի, Վենեսուելայի խնդիրները կլուծվեն ընդամենը օրերի ընթացքում:

Ի՞նչ դեր պետք է կատարեին Բելառուսի և Հայաստանի «թավշյա» գործընթացները, որոնք պետք է ուղղվեին Պուտինի դեմ

Ռուսաստանի դեմ սկզբում Արևմուտքը որոշեց կառուցել, այսպես կոչված, սանիտարական գոտի, որի նպատակն էր, Ռուսաստանի բոլոր հարևան երկրներում իշխանության բերել հակառուսական ուժերի, որոնց միջոցով շրջափակված Մոսկվան այլևս դիմադրելու հնարավորություն չէր ունենա Արևմուտքին:

Սակայն, 2003-ի վրացական «վարդերի» հեղափոխությունն ու 2004-ին ուկրաինական «նարնջագույն» իշխանափոխությունը մեծ ազդեցություն չթողեցին Ռուսաստանի վրա: Ավելին, 2014-ի արյունոտ ուկրաինական մայդանը նույնիսկ կոնսոլիդացրեց Պուտինի իշխանությունը, քանզի թշնամու դեմ միավորվելու հակումը ռուսները չէին կորցրել դեռ 1941 թվականից:

Արևմուտքում հասկացան, որ ոչ մի պատժամիջոց Ռուսաստանին չի կարող խեղճացնել և դեռ ավելին, այդ պատժամիջոցներն օգնեցին, որ Ռուսաստանը զարգացնելով սեփական գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը՝ դուրս գա, այսպես կոչված, նավթային ասեղից:

Եթե մինչև 2014 թվականը ռուսական բյուջեի մոտ 70 տոկոսը համալրվում էր էներգետիկ ոլորտից, ապա այսօր այն չի գերազանցում 30 տոկոսը:

Դրանից հետո Արևմուտքում հասկացան, որ Ռուսաստանին պետք է ճնշել ոչ միայն դրսից, այլ ներսից:

Իսկ որպեսզի ռուս ժողովուրդը համոզվի, որ գունավոր հեղափոխությունը լավ երևույթ է, Ռուսաստանին սահմանակից մյուս երկրներում հաջորդ «հեղափոխությունները» չպետք է ունենան հակառուսական բովանդակություն: Քանզի ուկրաինական մայդանի օրինակը ռուսների մոտ ճիշտ հակառակ էֆեկտ տվեց:

Եվ առաջին այդ էքսպերիմենտը Արևմուտքը իրականացրեց Հայաստանի վրա 2018-ին՝ իշխանության բերելով Փաշինյանին և նրա խմբակին:

Երկրորդ օրինակն Արևմուտքը փորձում էր իրականացնել Բելառուսում, բայց դա նրան չհաջողվեց:

«Хотим как в Армении», «Хотим как в Беларусии» գաղափարի տարածումը Ռուսաստանում, ըստ արևմտյան քաղտեխնոլոգների, պետք է օգնեին Նավալնիին իր ծրագիրն իրականացնելու համար:

Որպեսզի ռուս հասարակությունը ուկրաինական մայդանի սինդրոմից ազատվի, Փաշինյանն ու Տիխանովսկայան ամեն ինչ պետք է անեին, որպեսզի իրենց շարժումները հակառուսական բնույթ չկրեին: Ինչը և հենց այդպես էլ եղավ:

Պուտինը լավ էր հասկանում, թե ինչ խաղաթղթերով էր հանդես գալիս իր դեմ Արևմուտքը և հենց դրա պատճառով էլ նա ամեն ինչ արեց, որ այն, ինչ կատարվեց Հայաստանում, Բելառուսում չկրկնվի:

Հենց այդ հանգամանքից էլ օգտվեց Թուրքիան, ով Պուտինի աչքի առաջ որոշեց հրապարակային ձևով պատժել «հեղափոխական» Հայաստանին՝ քաջ հասկանալով, որ նման հնարավորությունը չի կարելի չօգտագործել:

Ի՞նչ երեք փուլերից բաղկացած սցենար է մշակված Ռուսաստանի համար Արևմուտքի կողմից

Սցենար առաջին

Ըստ այդ սցենարի, եթե Նավալնին մնում է բանտում, ապա ամեն շաբաթ և կիրակի Ռուսաստանի հիմնական քաղաքներում պետք է անցկացվեն բողոքի ցույցեր:

Այդ գործընթացի կուլմինացիան կարող է լինել մայիս ամսին, երբ և՛ եղանակը կնպաստի, և՛ ժողովուրդն արդեն բավարար քանակի պատրաստ կլինի դուրս գալ փողոց իշխանափոխություն կազմակերպելու համար:

Եթե Նավալնին ազատվում է բանտից, ապա սկսվում է թմբկահարվել այն թեզը, թե «Պուտինը թույլ է և վախեցած է և այդ պատճառով էլ ստիպված ազատ է արձակել իր գլխավոր թշնամուն բանտից»:

Այս սցենարի հեղինակները կարծում են, որ Նավալնու ազատումը կարող է տասնապատկել բողոքի ալիքը, քանզի մարդիկ կհասկանան, որ իշխանությունն արդեն թուլացել է և հնարավոր է հասնել իշխանափոխության:

Սցենար երկրորդ

Ըստ արևմտյան քաղտեխնոլոգների, եթե ինչ–ինչ պատճառով առաջին սցենարը հաջողությամբ չպսակվի, ապա Նավալնիի շարժումը կկարողանա զգալիորեն թուլացնել Պուտինի իշխանությունը սեպտեմբերյան Պետդումայի ընտրություններին, հնարավոր կլինի մեծ ցնցում կազմակերպել և իրականացնել այն, ինչ կատարվեց Վրաստանում՝ 2003-ի աշնանը, երբ ընդդիմությունը չնդունեց ընտրությունների արդյունքները, և Սահակաշվիլիին այդ ալիքի վրա հաջողվեց վերցնել իշխանությունը Շևարդնաձեի ձեռքից: Ներկա պահին Նավալնիի թիմը հենց այդ սցենարի վրա է փորձում կենտրոնանալ:

Սցենար երրորդ

Եթե 1–ին ու 2–րդ սցենարները չստացվեն, ապա որպես մինիմում ծրագիր՝ Արևմուտքը նախատեսում է Նավալնիի՝ բանտում գտնվելու դեպքում բողոքի առաջնորդ հռչակել Նավալնիի կնոջը՝ Յուլիային և նրան դարձնել յուրօրինակ «ռուսական Տիխոնովսկայա»:

Ըստ արևմտյան քաղտեխնոլոգների, այս երրորդ տարբերակի դեպքում հնարավոր կլինի 2024 թվականի նախագահական ընտրություններում մեծ հաջողություն գրանցել, քանզի արդեն բողոքի ալիքներին սովորած ռուսները կմերժեն Պուտինին վերընտրվել հինգերորդ անգամ:

Ըստ արևմտյան քաղտեխնոլոգների, Ռուսաստանի վրա պետք է ազդել ոչ միայն ներսի, այլև դրսի գործոններով, որպեսզի Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի խոսքերով՝ «Պուտինի կապուտը» երաշխավորված լինի:

Ըստ արևմտյան քաղտեխնոլոգների, Պուտինի դեմ օգտագործվելու են մի քանի գործիքներ, այդ թվում՝ ուկրաինական, թուրքական, բելառուսական, ադրբեջանական և հայկական բաղադրիչները: