Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Քարվաճառը թշնամուն հանձնելուց 2 ամիս անց Շրջակա միջավայրի նախարարը հայտարարում է, թե Արփա և Որոտան գետերի ակունքները մնացել են Ադրբեջանի հսկողության տակ․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Քարվաճառը թշնամուն հանձնելուց 2 ամիս անց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարը հայտարարում է, թե Արփա և Որոտան գետերի ակունքները մնացել են Ադրբեջանի հսկողության տակ, և դա վտանգավոր է Սևանա լճի համար։ Դասականը ժամանակին կասեր՝ իյա, իրո՞ք․․․

2015 թվականից սկսած՝ պարբերաբար բարձրաձայնում էի այդ խնդիրը, որ Քարվաճառի ջրհավաք ավազանը կարող է վտանգի ենթարկվել, քանի որ այն Ադրբեջանի թիրախում է։ Զրո արձագանք իշխանության կողմից։

2020թ․ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո մի քանի անգամ անձամբ գնացի Քարվաճառ, եղա այդ ավազանում, նկարահանումներ արեցի, տեղից ներկայացրի այն խնդիրները, որոնց առաջ կարող ենք մենք կանգնել, եթե հենց այդ հատվածը անցնի Ադրբեջանի հսկողության տակ։ (Տեսանյութը՝ ստորև)

Երեք մարդ այդ ժամանակ և հետագայում փորձեց ինձ հետ քննարկումներով հասկանալ, թե ինչ է հնարավոր անել և որոշ քայլեր ձեռնարկել՝ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սոֆյա Հովսեփյանը և ՌԴ դեսպանության ներկայացուցիչը։ Իսկ իշխող խմբակցության նորելուկ պատգամավորներից մեկը «բարեկամաբար խորհուրդ տվեց» քիչ խոսել այն թեմաների մասին, որոնց իրավասությունը միայն իրենք ունեն։ Իհարկե, այդ պատգամավորին ուղարկեցի այնտեղ, որտեղ պետք էր։

Մինչև Քարվաճառը հանձնելը՝ 2020թ․ նոյեմբերի 25-ը, կար հնարավորություն՝ պահելու այդ ջրհավաք ավազանը, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա պատկանում է ՀՀ-ին։ Քարվաճառն ընդհանուր առմամբ Ադրբեջանին է փոխանցվել 1925-1933 թվականների ընթացքում՝ անջատվելով Արցախից, իսկ Ալ լճերի հատվածը երբևէ չի եղել Քարվաճառի մեջ, այլ պատկանել է ՀՀ-ին և միայն 1933-40 թվականների ընթացքում է փոխանցվել Ադրբեջանին, որպեսզի ամռանը քուրդ հովիվներն այնտեղ արածեցնեն իրենց ոչխարները։ Չնայած դրան, այդ հատվածը՝ 240ք․ կմ ընդհանուր մակերեսով, որպես սեփականություն չի հանձնվել Ադրբեջանին։

Տարիներ շարունակ ՀՀ տարբեր ժամանակների իշխանություններին առաջարկում էի հաշվի առնել այդ գործոնը և ապագայի սպառնալիքներից խուսափելու համար Ալ լճերի հատվածը ներառել ՀՀ կազմի մեջ՝ հենվելով միջազգային իրավունքի վրա։ Ոչ հանրապետական, ոչ էլ իմքայլական իշխանությունները պատշաճ ուշադրություն չդարձրին։

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն առաջինն է բարձրաձայնել Քարվաճառի ջրհավաք ավազանի խնդիրը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ բազմիցս քննարկել դա, մենք միասին տարբեր նախագծեր ենք իրականացրել, որպեսզի Սևանա լիճ թափվող Արփա գետի ակունքները ապահովագրված լինեն։

Այսօր դրանք ևս Ադրբեջանի հսկողության տակ են նույն «Google maps»-ի հիման վրա հստակեցվող GPS քարտեզներով։

Մի մոռացեք, թշնամին ամենևին մտադիր չէ մոռանալ իր թշնամության մասին, որքան էլ ՀՀ իշխանությունը ջայլամի դիրք ընդունի»։