«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը՝ արտահերթ ընտրությունների մասին
Լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա մասնավորապես նշեց. «Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես միանշանակ մասնակցելու եմ: Եթե նույնիսկ իշխանությունը ինքը կազմակերպի ընտրություններ, ես չեմ կարծում, որ չմասնակցելը ճիշտ է»:
Քոչարյանը վստահեցրեց, որ ժողովրդին իշխանությունների հետ միայն թողելը ճիշտ չէ: Նա պայքարելու է և հաղթելու է: