Վարչապետն արեց ամեն ինչ պատերազմ ունենալու համար. Ռոբերտ Քոչարյան
Ժողովուրդն այսօր դիլեմայի առաջ է կանգնել եւ հարցերն անպատասխան են։
«Վարչապետը, իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմ ունենալու համար, կամ չարեց ոչինչ պատերազմը կանխելու համար»,- իր հարցազրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
«Իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմում պարտվելու համար, թե՞ չարեց ոչինչ պատերազմում չպարտվելու համար: Երբ քաղաքացին այսպիսի դիլեմայի առաջ է կանգնում, նորմալ վիճակ չի, և երկրում քաղաքական դիսկուրսը, քննարկումները գնում են այն ուղղությամբ՝ թե ի՞նչ չափով ես այդ կասկածամտությունը պրոյեկտում մեր իրավիճակի վրա: Սա է պրոբլեմը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: