Ամոթ քեզ, Երևանի քաղաքապետարան․ այս օտարերկրացին բահով կոտրում և մաքրում է Կասկադի հարակից տարածքը սառույցից, որ մարդիկ չընկնեն․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․
«Այս օտարերկրացին (ում անունը գիտեմ, բայց չեմ գրում) մետաղյա բահով կոտրում և մաքրում է Կասկադի հարակից տարածքը սառույցից, որ մարդիկ չընկնեն:
Ամո՛թ քեզ, Երևանի քաղաքապետարան»։