Բրազիլիայում ամուսինը կրակել ու սպանել է իր բլոգեր կնոջը՝ բաց տեսանյութի համար
Բրազիլիայում տղամարդը կրակել է իր կնոջ ՝ TikTok բլոգեր Էլիան Ֆերեյրո Սիոլինի վրա, տեսանյութի շուրջ ծագած վեճի ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail- ը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 24-ին։ Վեճի պատճառը Սիոլինի կողմից սոցիալական ցանցում հրապարակված շատ բաց ու անկեղծ տեսանյութն է եղել։ Տղամարդը 14 անգամ կրակել է կնոջ վրա և հետո ինքնասպան եղել։
Կրակոցներին ականատես է եղել նաև նրանց 16-ամյա աղջիկը։ Միեւնույն ժամանակ, բացի բազմաթիվ հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել է, որ Սիոլինի աջ ուսին կոտրվածք կա։ Մահացածի ընկերները պատմել են, որ զույգը հաճախ էր վիճում, այդ թվում՝ հասարակության մեջ։