NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Դպրոցների խորհուրդներում լիազոր մարմինների կողմից նշանակվում են ՔՊ անդամներ, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ կրթության, ո՛չ լիազոր մարմնի հետ․ «Հրապարակ»

«Հանրակրթության մասին օրենքն արգելում է ուսումնա­կան հաստատություննե­րում իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, և շատ կրթօջախներ այս դրույթը գրել են իրենց կանոնադրությունում: Կրթության նախարարներն էլ, պաշտո­նի գալով, մշտապես խոստանում են դպրոցները չներգրավել քաղաքակա­նության մեջ, սակայն կրթության ոչ մի նախարար՝ դաշնակցական Լևոն Մկրտչյանից սկսած և հեղափոխական Արայիկ Հարությունյանով վերջացրած, չի կատարել իր խոստումը:

Ասում են՝ դեռ անցյալ տարեվերջին, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել էր փոխել դպրոցների կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը, նախարար Հարությունյանն իր մոտ է հրավիրել տնօրեններին ու ոգևորված ազդարարել, որ շրջա­նառության մեջ դրված նախագծով վերջ է դրվելու դպրոցների կախյալ վիճակին, փոխվելու է նաև տնօրենի ընտրության կարգը, որ դպրոցների կառավարման խորհուրդները նոր փոփոխություններն ուժի մեջ մտնե­լուց հետո անկախ, անկաշկանդ են գործելու: Նոր կարգը նախատեսում էր ոչ թե 8, այլ 9 անդամից կազմված խորհուրդ, ինչն էական տարբե­րություն էր լինելու:

Այսօր դպրոցի կառավարման խորհրդի կազմում 8 հոգուց 4-ը դպրոցի ներկայացուցիչներ են՝ 2 ծնող, 2 մանկավարժ և 4 հոգի, այսպես ասենք՝ պետության, լիա­զոր մարմնի: Ավագ դպրոցների պա­րագայում, օրինակ, 3 հոգի լիազոր մարմնից՝ նախարարությունից են, մե­կը՝ մարզպետարանից:

Նոր կարգով, խորհուրդը բաղկացած էր լինելու 9 հոգուց՝ երեք ծնողից, երեք մանկա­վարժից, նախարարության երկու և մարզպետարանի մեկ ներկայացուցչից: Այսինքն՝ դպրոցի ներկայա­ցուցիչները լինելու էին կեսից ավելի, և եթե նրանք միահամուռ լինեին, կառա­վարությունը չէր կարող ոչինչ փոխել: Մեր տեղեկություններով, այս փոփո­խությունը քննարկումների ընթացքում չեղարկվել է: Խորհրդի կազմն ու տնօ­րենի ընտրության կարգը, որի պարա­գայում լիազոր մարմինն է փաստացի որոշում հաղթողին, մնացել են նույնը: Իշխանությունը չի ցանկանում ձեռքից բաց թողնել դպրոցների վրա ազդե­ցության լծակները: Ավելին՝ այսօր դպրոցների խորհուրդներում լիազոր մարմինների կողմից նշանակվում են գրեթե բացառապես ՔՊ անդամներ, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ կրթության, ո՛չ լիազոր մարմնի հետ: Նշանակվում են, որ ցանկալի տնօրենների նշանա­կեն՝ այնպես, ինչպես ժամանակին Հանրապետականն էր անում:

Թե ինչ վտանգավոր է այս իրա­վիճակը, ակնհայտ երևաց Աբովյանի թիվ 1 հիմնական դպրոցի շուրջ զարգացումներից: Հունվարի 22-ին դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է անցկացրել: Տնօրենի երկու թեկնա­ծուները՝ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը և Աբովյանի թիվ 10 դպրոցի մի ուսուցչուհի, որը ՀՀ շրջա­կա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է, ստացել են խորհրդի անդամների հավասար ձայներ՝ 4-4:

Այս դեպքում, օրենքի հա­մաձայն, վերջնական ընտրությունը պետք է կատարի նախարարը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա­ներ արեց, գնաց նախարարության դուռը, աղմկեց: Եվ մարդիկ հույս ունեն, որ նախարարը կընտրի իրենց թեկնածուին, որն Աբովյանի լավա­գույն տնօրեններից է: Երեկ՝ հունվա­րի 28-ին, մրցույթից 6 օր անց, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը որոշում չունի: Մետաքսյա Բաբայանը մեզ հայտնեց, որ առայժմ նախարա­րությունից նորություն չունի: «Կարգն այսպիսին է. դպրոցը հավակնորդնե­րի փաստաթղթերը ներկայացնում է երեք օրվա ընթացքում նախարա­րություն, դրանից հետո հինգ աշխա­տանքային օրվա ընթացքում նոր նախարարությունը հրաման է տալիս: Նորություններ սպասում ենք հաջորդ շաբաթ: Դեռ Նորություն չունենք»,- ասաց թեկնածուն: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:

Տնօրեններին ընտրում են խորհուրդները, որոնց կազմի 50 տո­կոսը կառավարության նշանակած մարդիկ են: Եթե խորհուրդը չի կարո­ղանում ընտրել անհրաժեշտ մարդուն, նրան օգնում է նախարարությունը: Այս նույն սխեմայով է անցել ընտրությունը նաև Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում: Կոլեկտիվի թեկնածուն՝ դպրոցի փորձառու տնօրեն Արմեն Բաղդասարյանը, պարտվել է ՔՊ-ական թեկնածուին: Կառավարման խորհրդում ևս ՔՊ-ականներ են եղել: Մրցույթի մանրամասները կներկայացնենք վաղը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում: