Միգուցե հենց Գարեգին Վեհափառն ու Արամ Վեհափառն էլ փորձեն զբաղվել գերիների վերադարձի հարցով. միջազգայնագետ
Տևական ժամանակ է առաջարկում եմ զանգել աշխարհի տարբեր առաջնորդներին (այդ թվում իհարկե նաև Բայդենին) և ի թիվս այլ հարցերի խնդրել՝ միջնորդել գերիների վերադարձման հարցում: Առաջնորդները մեր խնդրանքը չեն մերժի: Ալիևն էլ չի կարող առաջնորդներին մերժել: Բայց երկրի վարչապետը դրանով չի զբաղվում: Չգիտեմ թե ինչու: Այս թեմային կրկին անդրադառնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքի իր էջում։
«Եկեղեցական դիվանագիտության մասին
Տևական ժամանակ է առաջարկում եմ զանգել աշխարհի տարբեր առաջնորդներին (այդ թվում իհարկե նաև Բայդենին) և ի թիվս այլ հարցերի խնդրել՝ միջնորդել Միգուցե հենց Գարեգին Վեհափառն ու Արամ Վեհափառն էլ փորձեն: Առաջնորդները մեր խնդրանքը չեն մերժի: Ալիևն էլ չի կարող առաջնորդներին մերժել: Բայց երկրի վարչապետը դրանով չի զբաղվում: Չգիտեմ թե ինչու:
Երեկ մեծ ոգևորվածությամբ ընդունեցի Վեհափառ հայրապետի՝ Հռոմի Պապուն այս հարցով դիմելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը: Նաև կարծում եմ կարող է դիմել Պատրիարք Կիրիլին: Ընդհանրապես Եկեղեցական դիվանագիտությունը չափազանց կարևոր գործ կարող է անել, մանավանդ, երբ աշխարհիկ իշխանությունը «բացակա» է:
Ցանկացած մարդասիրական նախաձեռնություն կարող է իրականացվել եկեղեցու միջնորդությամբ: Եկեղեցին ունի բոլոր կարողություններն ու պատմական փորձը՝ պետականության բացակայության պայմաններում պետության որոշ գործառույթների իրականացման համար:
Ասեմ ավելին: Միգուցե հենց Գարեգին Վեհափառն ու Արամ Վեհափառն էլ փորձեն այս կարևոր և աստվածահաճո առաքելությունն ամբողջությամբ իրականացնել: Այսկերպ եկեղեցին իր հավատավոր զավակներին կվերադարձնի տուն, ինչը նաև եկեցեցու հեղինակության բարձրացում է նշանակում»,-գրել է նա: