Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հանդիպում կանցկացնեն Թեհրանում
Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Ստամբուլում իր թուրք գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին Զարիֆն ասել է, որ Իրանը սպասում է Թուրքիայի նախագահի այցին Թեհրան` հավելելով, որ Իրանը եւ Թուրքիան միշտ էլ միմյանց կողքին են եղել ծանր ժամանակներում:
Նա հայտնել է, որ առաջիկա օրերին Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար: