NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Կա ներքաղաքական պատկերի ամբողջացման երկու հիմնական տարբերակ. Որն է Նիկոլի «երազանքի» տարբերակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի կրած պարտությունը լիովին նոր ներքաղաքական իրադրություն է ստեղծել երկրում։ Հանրային տրամադրություններում կտրուկ փոփոխություն է նկատվում, եւ երկիրը պարտության առաջնորդած իշխանությունները չունեն այն վստահությունն, ինչ ունեին պատերազմից առաջ։

Դե, 2018-ի մասին չենք խոսում, դա արդեն վաղուց «նախկին» է: Եվ այս իրավիճակում հասկանալի է, որ քաղաքական դաշտում ստատուս քվոն փոփոխության է ենթակա, իսկ էական վերադասավորումներն իրենց երկար սպասել չեն տա։ Այն, որ արտահերթ զարգացումներ պետք է տեղի ունենան, դրանում կասկած չկա, սակայն տվյալ իրավիճակում գոյություն ունեն ներքաղաքական պատկերի ամբողջացման երկու հիմնական տարբերակներ։

Մի տարբերակն այն է, որ հանրության ու քաղաքական ուժերի ճնշման ներքո կառավարությունը հրաժարական է տալիս ու ստեղծվում է ազգային համաձայնության կառավարություն, որն էլ իր հերթին պետք է նախապատրաստի արտահերթ ընտրությունների անցկացումը։ Իսկ մյուս տարբերակը, որին հակված են իշխանությունները, համապատասխան սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանն ինքնալուծարվում է, Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Կա, իհարկե, երրորդ տարբերակը, որը Նիկոլ Փաշինյանի «երազանքի» տարբերակն է. այն է, առանց որեւէ արտահերթ գործընթացի գնալ հերթական ընտրությունների: Բայց սա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է. դժվար է այդպիսի վատ կարծիք ունենալ մեր հասարակության մասին, թե թույլ կտա նման բան:

Թե առաջին երկուսից կոնկրետ որ տարբերակով քաղաքական զարգացումները կընթանան, դեռ դժվար է հստակ ասել, բայց պետք է նկատի ունենալ, որ քաղաքական հանգուցալուծման ցանկացած տարբերակի անբաժանելի մաս են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Սակայն այլ հարց է, որ դրանք պետք է տեղի ունենան երկրի ներսում իրավիճակի կայունացումից եւ առկա սպառնալիքների մեծ մասի չեզոքացումից հետո։ Խնդիրն այն է, որ հապշտապ կարգով ընտրությունների անցկացումը չի բխում պետության շահերից, քանի որ այդ դեպքում ողջ հանրային ուշադրությունը եւ էներգիան առկա մարտահրավերներին դիմակայելու փոխարեն կկենտրոնանա ընտրությունների անցկացման վրա։ Ըստ այդմ, կարեւոր է նաեւ հասկանալ, թե քաղաքական ուժերն ինչպես են դիրքավորվելու եւ ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, որպեսզի առավելագույն ձեւով կարողանան արժանանալ հանրության վստահությանը։

Հնարավոր է, որ լինեն նաեւ ուժեր, որոնք նախընտրեն բոյկոտել ընտրությունները՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը հնարավորություն է ստանալու պաշտոնավարել եւ կազմակերպել ընտրությունները, որի դեպքում շատ մեծ է դրանց կեղծման հավանականությունը։ Բայց քաղաքական դիրքորոշումների պահով արդեն իսկ որոշակի հստակություն է նկատվում։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ վերջինս հայտ է ներկայացնում մասնակցելու արտահերթ ընտրություններին՝ ընդ որում, անձամբ իր դեմքով։ Եվ ուշագրավ է, որ իր խոսքում երկրորդ նախագահը, հաշվի առնելով անցած ուղին եւ տարիների փորձը, գտնում է, որ այս ծանր իրավիճակը հաղթահարելի է, իսկ առաջին հայացքից անլուծելի թվացող բազմաթիվ խնդիրներ լուծելի են՝ նշելով, թե անկասկած հնարավոր է ոտքի կանգնել, հնարավոր է դառնալ լուրջ պետություն, հնարավոր է փրկել Արցախի մնացած մասը, հնարավոր է ապահովել երկրի անվտանգությունը եւ այդպես շարունակ։

Ըստ էության, այն պարագայում, երբ գործող իշխանությունները ամբողջովին բարոյալքված են եւ այլեւս իզորու չեն առաջնորդել երկիրը, երբ համընդհանուր ապատիայի նշաններ կան, Քոչարյանը հանրության եւ քաղաքական ուժերի ուշադրությունը սեւեռում է ապագայի տեսլականի վրա։ Եվ այս տեսանկյունից քաղաքական հարթակում եւ մասնավորապես ընդդիմադիր դաշտում հստակեցումներ են անհրաժեշտ։ Քաղաքական ուժերը պետք է հասկանան իրավիճակի ամբողջ լրջությունը եւ ձեւակերպեն, թե կոնկրետ ինչի՞ են ցանկանում հասնել, ո՞րն է իրենց տեսլականը ապագայի մասով։ Եվ այստեղ հարց է, թե արդյոք երկիրն այս ճահճից դուրս բերելու նպատակով նրանք իրենց մեջ ուժ կգտնե՞ն ջանքերը միավորելու համար, թե՞ կգնան պառակտման ճանապարհով՝ յուրաքանչյուրն առաջնային համարելով սեփական հավակնությունները, այլ ոչ թե ապագայի ծրագրերը։

Հաշվի առնենք, որ առանց այդ էլ այսօր հասարակությունը պառակտված է, եւ պետության իմունիտետի թուլացման պատճառներից մեկն էլ այդ է, ուստի պետք չէ նորից կատարել անցյալի սխալները եւ կրկին քայլել Փաշինյանի իշխանության տրորված ճանապարհով, որի արդյուքում հանրության մեջ սեւերի ու սպիտակների բաժանարար գծեր անցկացվեցին, ատելության գեներացումը հասավ իր գագաթնակետին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: