Հրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

Հասկանո՞ւմ եք, ամբողջ պետական համակարգում մեկ մարդ չի գտնվել, որ պաշտոնական որևէ հարթակում հայտնի Արցախի հերոսի զոհվելու մասին. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի 8-րդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում։ Այդ մասին հայտնելու համար իրեն դիրքերից բերեցին հրամանատարական կետ, որտեղից հեռախոսով խոսեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Հիշո՞ւմ եք այդ օրերի համազգային ոգևորությունն ու #հաղթելուենք տրամադրությունները։ Իրեն ու ևս չորս հոգու հերոսի կոչում շնորհելու մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, լրագրողներն իրենց տուն գնացին, խոսեցին մոր հետ, ով պարգևատրման մասին հեռուստացույցի լուրերից էր իմացել...

Հաջորդ օրը ՀՀ ԿԳԲԴՍՄ նախարարությունն էլ հայտարարեց, որ ոսկե մեդալով է պարգևատրում այն դպրոցը, որն ավարտել էր հերոսը։

(Մեկը հարցնի, թե պատերազմի թեժ օրերին ի՞նչ կարևոր էր ափալ-թափալ դպրոցին (!) մեդալ շնորհելը, էլի... Էդ հսկա նախարարությունն այլ՝ ավելի առաջնահերթ անելիք չունե՞ր)։

* * *
Նոյեմբերի 26-ին Սարդարապատի համայնքի ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ Դավիթը զոհվել է։ Էջում գրել էին, որ այդ օրն իր հոգեհանգիստն է։ Լրատվամիջոցները պատճենեցին համայնքապետարանի էջի տեքստը, առանց որևէ լրացուցիչ մանրամասների։

Երկու օր անց էլ Դավիթի զոհվելու մասին գրել են ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսխորհրդի էջում։

Արդեն 4 ժամ է փորձում եմ հետևյալ տարրական ինֆոն գտնել Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի մասին.

• ծննդյան ամսաթիվ կամ գոնե թվական,
• մահվան ամսաթիվ
• զոհվելու հանգամանքները

Որևէ պաշտոնական աղբյուրում որևէ տեղեկություն չգտա։ Քանի որ հոգեհանգիստը նոյեմբերի 26-ին էր, ապա հուղարկավորել են ամենայն հավանականությամբ նոյեմբերի 27 կամ 28-ին: 2 ամիս անց իր անունը դեռ չկա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ցուցակներում։ Այսինքն օրենքով հասանելի ֆինանսական օժանդակությունը հուղարկավորությունից 2 ամիս անց ընտանիքը դեռ չի ստացել։

Հիմնադրամը շահառուներին գումար տրամադրելու որոշումները շատ արագ՝ օրերի ընթացքում է կայացնում, հենց ստանում է հերթական ցուցակները ՊՆ-ից։

Հասկանո՞ւմ եք, ամբողջ պետական համակարգում մեկ մարդ չի գտնվել, որ պաշտոնական որևէ հարթակում հայտնի Արցախի հերոսի զոհվելու մասին, գրի Հայրենիքի համար կյանքը զոհած երիտասարդի գոնե ծննդյան ու մահվան ամսաթվերը։

Իրենց պարգևավճարները 2 օր ուշանան, կհոշոտեն բոլորին, բայց զոհված հերոսի ընտանիքին հասանելիք գումարը կարող են ամիսներով չվճարել։

* * *

Տղե՛րք, ողջերով պետություն ենք պարտք ձեզ ու ձեր սերունդներին... Նիկոլավիրուսից ու նիկոլաթուրքերից ախտահանված հզոր պետություն, որն իր ողջ ու մեռած հերոսներին տեր կկանգնի։

#նիկոլաթուրքեր
#նիկոլավիրուս»: