Ուժգին պայթյուն՝ Աֆղանստանում. կան զոհեր
Աֆղանստանի Նանգարհար նահանգում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է ութ մարդ։ Այս մասին հաղորդում է Tolo News-ը:
Տեղի նահանգապետարանի գրասենյակի փոխանցմամբ՝ Շիրզադ շրջանում գտնվող ռազմական անցակետում այսօր առավոտյան տեղի է ունեցել մեքենայի պայթյուն:
Միաժամանակ, ըստ Նանգարհարի ոստիկանության պետի, պայթյունը տեղի է ունեցել ռազմաբազայի տարածքում:
Նանգարհարի նահանգային խորհրդի ղեկավարի տեղակալ Օբայդուլլա Շինվարին հայտնել է անվտանգության 7 ծառայողի մահվան մասին։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։