Արայիկ Հարությունյանը պետք է կտրվի Նիկոլ Փաշինյանից. Դավիթ Իշխանյան
«Կոնսենսուս չկայանալու պատճառն այն է, որ մեր պայմանավորվածությունները քննարկումների ընթացքում խախտվեց Արայիկ Հարությունյանի կողմից և այն սկզբունքները, որոնց շուրջ կառուցվում էր մեր համաձայնությունը, ցավոք, չպահպանվեց: ՀՅԴ-ն և «Արդարությունը» հանդես եկան հայտարարությամբ և այդ մասին ասացին»,-ասյ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը։
Հարցին, թե ինչ պայմանավորվածությունների խախտման մասին է խոսքը, դաշնակցական գործիչը մասնավորապես նշել է.
«Մենք ենթադրում էինք, որ այս ամենի մեջ պետք է բոլոր որոշումները կայանան կոլեգիալ մեխանիզմներով: Եթե մենք խոսում ենք համախոհության մասին, ապա համախոհությունը ենթադրում է նաև համախորհուրդ որոշումների կայացում: Դաշնակցությունը ներքին կուսակցական կյանքում կոլեգիալ կառավարվող մարմին է: Բնականաբար, մենք չենք կարող որևէ ձևով ընդունել այն տարբերակը, որ նախագահը միանձնյա որոշումներ պետք է կայացնի, պարտված նախագահը` նաև պատճառաբանելով Սահմանադրության համապատասխան պահանջները:
Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք և այդ ոչ ստանդարտ իրավիճակը թելադրում է, որպեսզի մենք համախորհուրդ որոշումներ կայացնենք: Մյուս կողմից, պետք է շեշտեմ նաև, որ Արայիկ Հարությունյանը պետք է ցույց տա, որ Ղարաբաղն ունի իր սուբյեկտայնությունը, ցույց տա, որ ինքը` լինելով դեռևս գործող նախագահ, պետք է կտրված լինի Հայաստանի ներկա իշխանություններից, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանից:
Դեռևս ինքը շարունակելով Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի կողմից ուղղորդված քաղաքականություն իրականացնել Արցախում, կարծում եմ, անընդունելի է: Մենք տեսանք, թե ո՞ւր հասցրեց այդ քաղաքական գիծն անցած տարիների և, մասնավորապես, վերջին 6-7 ամիսներին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Aravot.am-ում։