Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան
Քաղաքականություն

Արծրունի ստերին հավատալը ստիպում է հիշել բոլոր ստերը, որոնք հասարակությունը կլանել է 3 տարվա ընթացքում՝ Նիկոլի իշխանության ժամանակ.Մինասյան

Պարտության մասին խոսելիս պետք է հիշել, որ պատերզամի ժամանակ պարտությունն, ըստ էության, դարձել է նիկոլիզմի ամբողջ գաղափարախոսության ձախողումը: Այդ մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Սա երկրորդ էսսեն է ավելի վաղ խոստացված «Հեղափոխական եռապատումից»: Երրորդում մենք կխոսենք ապագայի մասին: Մենե, թեկել ու փարսին*. պարտություն Պարտության մասին խոսելիս պետք է հիշել, որ պատերզամի ժամանակ պարտությունն, ըստ էության, դարձել է նիկոլիզմի ամբողջ գաղափարախոսության ձախողումը:

Սուտը, որի վրա Նիկոլն ու նրա թիմը կառուցել են նոր, իրենց համար հարմարավետ Հայաստան, բացահայտվել է եւ դարձել ակնհայտ: Եւ պատահական չէ, որ պատերազմի առաջին օրը խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլը հայտարարել է. «Եկեք պայմանավորվենք. ինչ էլ պատահի, մենք երբեք մեզ չենք ճանաչի պարտվածի կարգավիճակում»: Նա գիտեր՝ ինչի մասին էր խոսում: Նրա խոսքերը պատահական չէին:

Մենք սովոր ենք դիտարկել մեր պարտությունները զոհի տեսանկյունից՝ ներկայացնելով վիկտիմությունն ազգային, էթնիկ մակարդակում: Դա շատ հարմարավետ է. երբ դու զոհ ես, միշտ թվում է, որ պարտության մեջ սեփական մեղքի բաժինը չունես: Պարտության մեջ միշտ մեղավոր է երրորդ կողմը: Հետեւեք նիկոլական քարոզչամեքենայի թեզերին եւ դուք կհայտնաբերեք, որ մեր պարտության մեջ մեղավոր է նախկին իշխանությունը, Ադրբեջանը, Թուրքիան, Սիրիայից վարձկանները, Ռուսաստանը, բոլորը, բացի Նիկոլից: Նախկինում՝ պակաս տեխնոլոգիական ժամանակաշրջանում, դա, հնարավոր է, գործեր: ժամանակակից շրջանի խնդիրն այն է (կամ հմայքը՝ կախված որ կողմից եք անդրադառնում հարցին), որ բոլոր քայլերը գրառված են:

Բոլոր հայտարարություններն արխիվացված են: Բոլոր լայվերը՝ ներբեռնված: Այլեւս ստել հնարավոր չէ: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ մեղքը Սիրիայից վարձկանների, եղանակի եւ նախկին իշխանության վրա գցելնանհնար է: Մեղավորն ակնհայտ է՝ որքան էլ նա չէր ցանկանում լինել մեղավորի կարգավիճակում: Ինչպես ես գրել եմ վերեւում, այդ պարտությունը ոչ միայն եւ ոչ այնքան պարտություն է պատերազմում: Դրանում պարտության համար մեղքը ստիպում է հասարակությանը վերաիմաստավորել իր քայլերը վերջին 3 տարվա ընթացքում:

Արծրունի ստերին հավատալը ստիպում է հիշել բոլոր ստերը, որոնք հասարակությունը կլանել է 3 տարվա ընթացքում՝ Նիկոլի իշխանության ժամանակ: Հիշողությունն այն մասին, թե ինչպես է Նիկոլը ժխտել իր ատելությունն Արցախի նկատմամբ ստիպում է հասարակությանը հիշել այն, թե ինչպես է նա ծաղրել նրանց, ովքեր այդ մասին խոսել են 3 տարի առաջ: Եւ պատերազմում պարտությունը նրա պոպուլիստական գաղափարախոսության, նիկոլիզմի ձախողումն է:

Մեր հասարակությունը բախվում է սեփական սխալներին՝ աստիճանաբար հասկանալով, որ դրանք անհրաժեշտ է խոստովանել: Սակայն նախքան ընդունելը, այն պետք է անցնի ամենակեղծ փորձության միջով, որը նրա համար նախապատրաստել է Նիկոլը:

Քանի որ մենք արդեն պարզել ենք, որ Նիկոլը չի կարող պարտության մեղքը գցել ուրիշի վրա, իսկ դրա խոստովանումը նրա համար ճակատագրական է, նա հասարակությանն առաջարկում է մոռացում: Նիկոլը ցանկանում է մոռանալ պատերազմը, ինչպես սարսափելի երազ. դրա հետ կապված ոչինչ նրան չի մտահոգում:

Հիշեք նրա հարբած լայվերը ժողովրդի վրեժի մասին, նոյեմբերին ղեկին ծխելու համար տուգանային միավորների մասին ընդունված օրինագիծը: Զոհերի, վիրավորների, անհետ կորածների եւ գերիների, ինչպես նաեւ հենց պարտության հարցը նրա «գրպանի քարոզիչները» դիտարկում են միայն ներքաղաքական պայքարի համատեքստում: Եւ ընկճված հասարակությունը կարող է ընդունել այդ մոտեցումը:

Կարելի է չնկատել պարտությունը. Նիկոլն ու իր աջակիցները հենց դրանով են զբաղված: Սակայն չընդունելով պարտությունը՝ մենք չենք քաղում դրանից դասեր եւ չենք թերթում այդ էջը: Ձեւացնելով, որ պարտություն չի եղել՝ մենք դա շարունակում ենք, դարձնում հարատեւ: Քաղված դասերը, պարտության գիտակցումն ու դրա ռեֆլեքսիան այն հիմնաքարն է, որի վրա մենք կկառուցենք մեր Հայաստանը: Սակայն այդ մասին խոստանում եմ ներկայացնել այս շարքի վերջին էսսեում:

*Մենե, թեկել եւ փարսին՝ նշան է՝ ուղարկված բաբելոնյան թագավոր Վալթասարին եւ վերծանված մարգարե Դանիելի կողմից. ահա նաեւ բառերի նշանակությունը. մենե՝ Աստված հաշվել է քո թագավորության օրերը և վերջ է տվել դրան; Թեկել՝ դու կշեռքով կշռվել ես, ու քաշդ պակաս է եղել; Փարսին՝ քո թագավորությունը բաժանվել ու տրվել է մարերին ու պարսիկներին»,-գրել է Միքայել Մինասյանը: