ԱՄՆ-ն անհանգստացած է Մյանմայում տիրող իրավիճակով. Սպիտակ տան խոսնակը
ԱՄՆ-ն անհանգստացած է Մյանմայում տիրող իրավիճակով և իր անհանգստությունը հայտնել է նրանց, ովքեր ձերբակալել են երկրի քաղաքացիական առաջնորդներին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
«ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Բիրմայի զինված ուժերը քայլեր են ձեռնարկել ժողովրդավարական անցումը խաթարելու համար: Մենք անհանգստացած ենք նաև Բիրմայում պետական խորհրդական Աուն Սան Սու Կիի և քաղաքացիական այլ պաշտոնյաների ձերբակալման մասով»:
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով իշխող կուսակցության ներկայացուցչին, հաղորդել էր, որ անհայտ անձինք բերման են ենթարկել Մյանմայի պետական խորհրդական Աուն Սան Սու Կին, որը կառավարության փաստացի ղեկավարն է: Անհայտ անձինք ձերբակալել են նաև երկրի նախագահ Վին Մայնին: