Որևէ կեղծ տեղեկատվություն չեմ տրամադրել. ասել եմ՝ «հաղթելու ենք», ոչ թե՝ «հաղթում ենք». Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ցավոք, հայկական կողմն Արցախի պատերազմում պարտվել է, ինչը պետք է հանգամանորեն ուսումնասիրվի:
Հարցին՝ մեղավոր զգո՞ւմ է իրեն, որ 44 օրերի ընթացքում հասարակությանը, այսպես ասած, կեղծ տեղեկատվություն է տրամադրել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ես որևէ կեղծ տեղեկատվություն չեմ տրամադրել: Որևէ բան հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ «հաղթում ենք»: Ախր այնքան էմոցիոնալ եք, որևէ բան չեք վերլուծում: Միջազգային մի կառույց, պատերազմից մեկ ամիս հետո 44 օրերի ընթացքում իմ ամբողջ հայտարարությունը մանրամասն վերլուծել ու տվել է ինձ: 400 հրապարակում եմ ունեցել, մոտավորապես 170 հրապարակում եղել է «հաղթելու ենք», ոչ թե «հաղթում ենք», դրանք տարբեր բաներ են»,-նշեց Հովհաննիսյանը: