Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Ունենք ժողովուրդ, որը դեռ չի արձագանքել իր հետ կատարվածին, չի հասկանում, որ հաջորդ պատերազմը հենց այս տարի կարող է լինել. Հովհաննիսյան

Եր՞բ են սկսելու մենք մեր մասին ճիշտը խոսել. դրսի աչքերով` մենք ունենք անմեղսունակ իշխանություն, որը քանդեց երկիրը եւ շարունակում է կառավարել։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նխագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ունենք ժողովուրդ, որը դեռ չի արձագանքել իր հետ կատարվածին, չի հասկանում, որ հաջորդ պատերազմը հենց այս տարի կարող է լինել։ Ունենք ընդդիմադիր ինչ-որ հարթակ, որն ամբողջությամբ չի պատկերացնում իրականությունը, և ունենք ընտրություններ անցկացնելու գաղափար։

Մենք մեզ երբևէ հարց տվե՞լ ենք՝ ինչո՞ւ 17-ի դաշինք, և ոչ, ասենք, 9-ի կամ 32-ի։ Այսինքն՝ ով այդ պահին կուսակցության կնիքը գրպանում ներկա է եղել ինչ-որ մի վայրում, այս պատմական կրիտիկական պահին կարող է ընդդիմադիր դաշինք կազմել և զբաղվել հայրենիքի փրկությամբ։

Նույնիսկ բայրաքթարը մեզ չբացատրեց, որ կուսակցությունն առաջին հերթին միտքն է, և ոչ՝ կնիքը, որի տերը ճիշտ պահին հագնում է պահարանից կախված կոստյումը, փողկապը, նստում սեղանի շուրջ ու փորձում հանրությանը բացատրել այն, ինչն ինքն էլ չի հասկանում:

17-ի, 9-ի, 32-ի, 48-ի մեջ ոչ մի տարբերություն չկա և չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ մեր երկիրը լուրջ գաղափարների, տեսլականների, քաղաքական մտքի կարիք ունի։

17-ի ֆորմատում կա երկու-երեք գործիչ, որոնք լավ հասկանում են այս ամենը։ Երկրին պետք է են նոր քաղաքական հոսանքներ, նոր պատկերացումներ, խորքային մոդեռնիզացիայի նոր ծրագրեր։

Հին են ոչ միայն մեր պատկերացումները այսօրվա մասին, այլեւ՝ վաղվա։ Մենք անհուսորեն հետ ենք մնում։

Այդ պատճառով էլ բանակցում ենք կես մարդով, իսկ մեր տարածքային ամբողջականության մասին խոսում է Իրանի արտգործնախարարը։

Հայաստանում ամենակարևոր ներդրման տեղը նոր քաղաքական-հասարակական հոսանքներն են, որոնք պետք է ունենան մի քանի ելակետ՝ բացառել սուտը, լինել առաջադիմական, ի վիճակի լինել Հայաստանի համար մշակելու ռազմավարական նախագծեր, ունենան Հայաստանի ոլորտային զարգացման ծրագրեր, համահայկական տեսլականներ։

Ընդամենը ամիսներ առաջ Հադրութից մինչև Տորոնտո հայկական աշխարհն ուներ միասնական իդեաներ, միասնական խնդիրներ։ Այլ հարց է՝ լա՞վ էինք աշխատում, թե՞ վատ։ Հիմա այդպիսիք չկան, եւ արհեստական իդեաներ հնարել հնարավոր չէ։ Հիմա մենք ընդանրապես ոչ մի միավորող գաղափար չունենք։ Իսկ հաշվի առնելով մեր գենետիկ հակվածությանը արտագնա կյանքին՝ հեռանկարը հաշվարկելը դժվար չէ։ Հեռանկարը՝ չաշխատելու դեպքում։

Նոր քաղաքական հոսանքները մի քանի խումբ հարցերի շուրջ պետք է ձեւավորվեն. ինչպե՞ս ունենալ կայուն երկարատեւ խաղաղություն, ինչպե՞ս լինել ավելի 21-րդ դարի պետություն՝ առաջ անցնելով հարեւաններից, ի՞նչ ընդհանուր գաղափարներով միավորել հայկական աշխարհը։

Արագ, անիմաստ արտահերթ ընտրություններ

Ո՞րն է արագ ընտրության իմաստը։ Ունե՞նք երաշխիք, որ մի դատարկ կառավարությունը չենք փոխարինի մեկ այլ ոչ էֆեկտիվ կառավարությամբ։ Երկրում կա բովանդակային ընտրության անհրաժեշտություն, իսկ արագ ընտրության պարագայում մեծ է ռիսկը, որ ունենալու ենք արտահերթ քվեարկություն՝ արտահերթ ընտրությունների փոխարեն։

Երկարաժամկետ հեռանկարում մեր երկրին պետք է նոր որակի իշխանություն՝ նոր ծրագրերով, նոր ասելիքով։ Մի իշխանություն, որը սկիզբ կդնի Փաշինյանի գործած աղետից հետո երկրի երկարատեւ վերականգնմանը։

Իսկ կարճաժամկետ հեռանկարում մեզ պետք է անցումային կառավարություն, որը հրատապ խնդիրները կփորձի մեղմել ու պատրաստել բովանդակային ընտրություններ։

Ցանկացած արտահերթ ընտրություն խախտում է երկրի բնականոն կյանքը. ունե՞նք արդյոք մենք իրավունք՝ այսօր նման շռայլություն մեզ թույլ տալու։ Հրատապ խնդիրների ծավալը շատ մեծ է՝ գերիներ, փախստականներ, բանակցություններ, սահմաններ եւ այլն։ Մի կողմից՝ չի կարելի այս հարցերը թողնել այսօրվա Չվարչապետի վրա, մյուս կողմից՝ պետության համար շատ ռիսկային է արագ ընտրությունը։ Լավագույն լուծումը հանրային ճնշման մեծացմամբ ժամանակավոր կառավարությունն է։ Բայց այստեղ էլ պետք է ընդունել, որ կարող է լինել վերանայումների խնդիր՝ սկզբունքներից մինչեւ անձինք։

Հարցն ունի նաեւ ընդգծված բարոյական կողմ. երբ ունենք տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք անձնական ողբերգության շոկի մեջ են, երբ ունենք համընդհանուր ազգային շոկ, երբ պետական համակարգը շոկի մեջ է, երբ սուր հակամարտության ռիսկը դեռ խիստ բարձր է, արդյո՞ք կարելի է ընտրություն անցկացնել։

Այսքանով հանդերձ, քանի որ մենք գործ ունենք ՄԵԿ հոգու հետ, որը մտածում է միայն իրեն հայտնի արժեքներով եւ աթոռի համար ամեն ինչի պատրաստ է, մենք էլ պետք է պատրաստ լինենք դրան՝ ՄԵԿ հոգուց երկիրը ազատելու համար։

Արդյո՞ք ունենք երաշխիք, որ անցումային կառավարությունը լինելու է շատ էֆեկտիվ. ոչ, եւ ամենայն հավանականությամբ այդպիսին չի լինելու, բայց այն հաստատ լինելու է աշխատող եւ առնվազն կասեցնելու է պետության կազմաքանդումը։

Արդյո՞ք ունենք երաշխիք, որ անցումային կառավարությունը բանակցություններով լուծելու է բոլոր հարցերը. դժվար թե, բայց Հայաստանն այդ բանակցություններում չի ներկայանալու կես մարդով եւ կասեցնելու է մեզնից ամեն ինչ ստանալու՝ հակառակորդի առավելությունը։

Արդյո՞ք ունենք երաշխիք, որ նոր կառավարությունը որոշ ժամանակ անց հուսախաբ չի անելու. ոչ, չունենք, գուցե հենց այդպես էլ լինի, բայց դրա համար էլ այն անցումային է՝ իր հստակ խնդիրներով՝ կասեցնել երկրի փլուզումը եւ կազմակերպել ազատ, բովանդակային ընտրություններ։