Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Հայաստանն արդեն 2.5 տարի գտնվում է թուրքական լծի տակ, բոլոր որոշումները ընդունվում և իրագործվում են հիմքում ունենալով թուրքական և ադրբեջանական շահը. Ղազինյան

Բանը հասավ նրան, որ հեղափոխությունն ավելի կարևորվեց, քան Արցախյան հաղթական գոյամարտը, բայց դա արվեց ոչ թե շարքային թափառական հեղափոխականի, այլ մի մարդու կողմից, ով մասնակից է եղել այդ գոյամարտին:Այս մասին ֆեյսբուքում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը.

«Իշխանությունը զավթելուց հետո հեղափոխակարգ իշխանության թիրախում հայտնվեցին Հայկական ինքնության բոլոր կարևորագույն հենասյունները: Մասնավորապես, առաջին օրերին վարչապետի որոշմամբ Կաթողիկոսին զրկեցին անվտանգության պետական ծառայությունից և նրա անձը ենթարկվեց ագրեսիվ ֆիզիկական հարձակման: Բացի Կաթողիկոսի անձից, թուրքական գործակալների հարձակման թիրախում հայտնվեց նաև Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայկական ինքնության պահպանման շտեմարանը՝ դրանով մեծ վտանգ ներկայացնելով Թուրքիայի ազգային և պետական շահերի համար:

Այնուհետև շինծու մեղադրանքներով վարկաբեկվեց և ձերբակալվեց Արցախն ազատագրած գեներալ Մանվել Գրիգորյանը, ով ղեկավարում էր Երկրապահ կամավորների միությունը: Կառույց, որը միավորում էր Արցախյան առաջին պատերազմը հաղթած վետերաններին, որոնք պատրաստ էին կրկին զենք վերցնել և պաշտպանել Հայրենիքը: Գրիգորյանի ձերբակալումից հետո Երկրապահը կազմաքանդվեց և փաստացի դադարեց կատարել իր հիմնադրման ամենակարևոր առաքելությունը:

Գեներալ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս էր, Արցախն ազատագրած մարդ, ում միայն անունից սարսափում էին ադրբեջանցիները: Ասում են, նրա համար հսկայական գլխագին է եղել սահմանված, որը կվճարվեր նրան, ով ֆիզիկապես կոչնչացներ Մավելին: Իսկ գեներալին սպանեցին Հայաստանում, Հայի անուն ազգանունով մարդիկ, ինչպես Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիճյանին:

Շինծու քրեական գործերով մեղադրանքներ առաջադրվեցին Արցախյան առաջին հերոսամարտի հերոսների՝ հաղթանակի խորհրդանիշների նկատմամբ, որով էյֆորիայի մեջ գտնվող հասարակության աչքում արժեզրկվեց և սննկացավ վերջին հազարամյակում տարած միակ Հաղթանակը:

Բանը հասավ նրան, որ հեղափոխությունն ավելի կարևորվեց, քան Արցախյան հաղթական գոյամարտը, բայց դա արվեց ոչ թե շարքային թափառական հեղափոխականի, այլ մի մարդու կողմից, ով մասնակից է եղել այդ գոյամարտին:

Թուրքական գործակալական ցանցի թիրախում հայտնվեց բանակը, որի կազմաքանդման նպատակով ստեղծվեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը: Հանձնաժողովը ստացավ մուտք հույժ գաղտնի ռազմական գաղտնիքներին, իսկ կազմում ընդգրկվեցին պատգամավորներ, որոնք աչքի էին ընկել Թուրքիայի հետ սերտ կապերով ու շփումներով: Մեծ է հավանականությունը, որ Հայկական բանակի համար կենսական նշանակություն ունեցող գաղտնիքները հասանելի են դարձել Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայություններին:

Հայկական ինքնության կործանման մեծ ծրագրի շրջանակներում թիրախավորվեց Հայկական ավանդական ընտանիքը: Մասնավորապես սոցիալական գերակտիվ վարք սկսեցին ցուցաբերել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող խմբերը, ընդունվեց և վավերացվեց Լանզարոտեյի կոնվենցիան, ակտիվ քարոզչություն սկսվեց Ստաբույլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ,որի ուժով օրինականացվում էր միջսեռային ամուսնությունները, ավանդական սեռը փոխարինվում էր ոչ ավանդական գենդեռով՝ մարդու իր կամքով ընտրված սեռով:

ԱՄՆ քաղաքացու Սփյուռքի հանձնակատարի պաշտոնում նշանակվելու արդյունքում կազմալուծվեց Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը, դադարեց գոյություն ունենալ Հայկական միասնական շահի վրա հիմնված ընդհանուր քաղաքականությունը: Գաղտնիք չէ, որ Հայկական Սփյուռքը մշտապես համարվել է Թուրքիայի թիվ մեկ թշնամին և ահռելի միջոցներ և ռեսուրսներ են ծախսվել Սփյուռքի հակաթուրքական գործունեության հետևանքները չեզոքացնելու համար:

Ավանդական ընտանիքի վերացման և թուրքական ազդեցության մեծացման շրջանակներում վերանայվեցին կրթական չափորոշիչները, ներմուծվեցին թուրքական շահին հարմարեցված չափորոշիչներ, հանրակրթական չափորոշիչներից դուրս բերվեցին Հայկական ինքնության հիմնարար թեզերը:

Թուրքական գործակալների ջանքերի շնորհիվ պառակտվեց Հայկական հասարակությունը, ավիրվեց անվտանգային համակարգը, խաթարվեցին Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, խախտվեց տարածաշրջանային ստատուս-քվոն:

Ամեն ինչ պատրաստ էր Հայկական պետությունը վերացնելու համար վերջին՝ վճռական հարվածը հասցնելու համար, իսկ որպեսզի նույնիսկ թուլացած վիճակում Հայկական դիմադրությունը բացառվի, հորինվեց «Հաղթելու ենք» սուտը, հայտարարվեց ռազմական դրություն, յուրացվեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի լիազորությունները և ապօրինի հրամաններով Հայկական բանակը տարվեց դեպի կապիտուլյացիա և զանգվածային կոտորածի:

Հ.Գ. Որքան էլ անհավատալի թվա, բայց այլևս անառարկելի է, որ, Հայաստանը գտնվում է թուրքական լծի տակ, իսկ այս իշխանության դեմ պայքարը այլևս պետք է հռչակվի թուրքական լծի դեմ Ազգային ազատագրական պայքար»: