Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Նիկոլը բարոյականության ու մեղքի գիտակցում չունի. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Երեկ Շուշան Պետրոսյանը շատ զգացական, կասեի՝ գրողական մի գրառում էր արել. ռմբակոծությունից փախած կովերն օրեր անց վերադարձել էին տուն, Շոշ գյուղ: Այստեղ բանալի բառը տունն է: Տուն, որը շատերը կորցրին, Հայրենիք, որ բոլորս կորցրինք… ու կորստի մխացող ցավ, բաց վերք, որը կփակվի միայն մեր հավաքական վերադարձով, մեր խլված տունն ու դավաճանված Հայրենիքը վերագտնելով:

Այս պատկերը, ողբերգության հույզն ու ապրումն անգամ բառերի, մեկնության կարիք չունի. ամեն բան այնքան հասկանալի է, ցավալիորեն հոգեմաշ:

Բայց՝ ոչ: Երևի շատերն են տեսել այս գրառման տակ «հայերի» մտքի թռիչքը, անձնական վիրավորանքների տարափը: Ու մի տղամարդ, որ իր կնոջ վզովն ընկած նկարով է ներկայանում ֆբ-ում, աներևակայելի, կենդական ազդակներին հագուրտ տալով՝ հայհոյախոսում է: Էս էն տեսակն է, որ քյաբաբի ու խաշլամայի արանքում մայրերի, օջախի ու կանանց կենացն է խմում ու, սեփական տան դուռը ծածկելուն պես, չբավարարված որձի վավաշոտ հայացքով փեշ է փնտրում: Դրա գրառումը մի քանի տասնյակ լայքեր ունի, այդ ոճով ու բառապաշարով տասնյակ նոր գրառումներ, ու, ցավալիորեն, նրանց մեջ մեծաթիվ են կանայք: Կարդում եմ ու շունչս կտրվում է մեր գլորվելու խորությունից, ամաչում ու նողկում եմ հայհոյող հայ կնոջ էդ տեսակից:

Մտածում եմ, որ Մաթևոսյանի «Գոմեշը» կարդացած լինեին՝ այսպիսին չէին լինի, մտածում եմ, որ Հարություն Խաչատրյանի «Սահմանը» դիտած լինեին/սահմանամերձ բախման ժամանակ այրվող տներ, կորսված ճակատագրեր ու գոմը շարունակ փնտրող մի մոլորված ցուլ…/՝ այսպիսին չէին լինի:

Բայց սասունցի պապս՝ բաբո ֆայաթն էլ Հրանտ Մաթևոսյան չէր կարդացել, ոչ էլ գիտեր՝ ով է Հարություն Խաչատրյանը, ու իմ տատին՝մամե Ուստոյին, մինչև կյանքի վերջին օրն «ըմ նշանած» էր ասում՝ չհանդուրժելով, որ թոռները բարձր ձայնով խոսեին հետը:

Բա էս ո՞նց եղավ, այդ ինչո՞ւ ենք այսքան ընկել, մի՞թե չեք տեսնում, որ հատակում ենք, մի՞թե սա է մեր հիմնական տեսակը…

Երեկ, զարմանալի զուգադիպությամբ, մի գրառում էլ աչքիս ընկավ. հարևանները հայհոյել էին փողոցները սառույցից մաքրելու կոչ անող, սեփական բակում բահով ձյուն մաքրող քաղաքապետ Հայկ Մարությանին, անգամ բանը հասել էր բռունցքների: Պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքապետին, հարևանները…

Այն, որ Մարությանը բահ օգտագործել գիտե, վատ չէ, բայց չէ՞ որ քաղաքը ձյունից մաքրելու համար ծառայություն կա, այդ նպատակի համար հատկացված բյուջե, ու քաղաքապետը պոպուլիզմի փոխարեն գուցե աշխատանքի գնար և քաղաքապետարանի կառուցվածքն ու պարտականությունները ուսումնասիրեր: Իհարկե, այս ամենն իմանալու համար ուշ է, և այս գրառումն էլ ձախողված քաղաքապետի մասին չէ, և ոչ էլ այն մասին, թե ինչու պիտի սիթքոմի ոչ պրոֆեսիոնալ դերասանը քաղաքապետ դառնար…

Բայց ինձ չի ուրախացնում հատուցման անբեկանելի օրենքը և այն, որ մեր հասարակության սևերի ու սպիտակների բաժանման մունետիկն ինքն է վայելում իր ցանած պտուղները:

Չէ, ես ուրախ չեմ, ամեն ինչ շատ ավելի ծանր է ու տագնապեցնող: Սա հեղինակությունների ու արժեքների կորստի մասին է, ցեղային ինստինկտների մասին: Մեր հավաքական անկման և բարոյական արժեքների այսպիսի դեգրադացիան չի կարող ուրախացնել: Սա պետության կորստի ճանապարհն է…

նիկոլական ստի, մանիպուլյացիաների, երեսպաշտության ու դավաճանության այս միջավայրը մի օր հանգեցնելու էր սրան:

Հասարակության մի մասն ատում է ու հայհոյում մյուսին: Մենք միմյանց չենք լսում, չենք սիրում, չենք հանգուրժում… ոչ քաղաքական, ոչ բարոյական ինստիտուտները չեն աշխատում… մնում է անեծքն ու հայհոյանքը: Հիշու՞մ եք Բաբելոնի աշտարակն ինչու քանդվեց և ինչու կործավեցին Սոդոմն ու Գոմորը…

Նիկոլ, դու մեզ սովորեցրիր քեզ հայհոյել, սրտի ցավով ասում է Շուռնուխի համայնքապետը…

Նիկոլ, ամեն օր մտքիս մեջ հարյուր անգամ սպանում եմ քեզ, դարձյալ սրտի ցավով ու արցունքն աչքերին ասում է դավաճանված ազատամարտիկը…

Երկուսն էլ ճիշտ են, արդար են, որովհետև նիկոլը բարոյականության ու մեղքի գիտակցում չունի, դավաճանությունը կախված է կոկորդներիցս, պարտությունն ամենօրյա է, ու չափանիշ չկա, մեղավոր չկա, պատասխան տվող չկա: Իսկ նա շարունակում է ամեն օր իրեն հերքելով խճճվել ու ավելի անճարակ, ողբերգական ու քստմնելի դառնալ, անտանելի ու զազրելի…

Ավերումի ու կորստի այս ճանապարհը հնարավոր է կասեցնել միայն Նիկոլի հեռանալով, մեր արժեհամակարգն ու դիմադրողականությունը վերականգնելով:

Իսկ մինչ այդ Հայաստանն ամեն օր մի քիչ փոքրանում է, որովհետև փոքրանում է նաև մեր մարդկային տեսակը, ու մենք շարունակում ենք հայհոյել, անիծել ու մեր մտքի մեջ սպանել դավաճանին…»: