Սպա Անդրանիկ Պողոսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել. Տիգրան Աբրահամյան
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայ սահմանապահների ծառայության խայտառակ վիճակի մասին բարձրաձայնող սպա Անդրանիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է տեսանյութը և անհետացել։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ վերջինս այցելել են զինվորական դատախազության աշխատակիցները։
Բացի դա՝ վերջինս գտնվում է ՌՈ֊ում, ձերբակալված է և շուտով կտեղափոխվի Երևան,սակայն դատախազությունը հերքում է շրջանառվող լուրերը։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ֊Ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԶԼՄ-ներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սպա Անդրանիկ Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել, չի համապատասխանում իրականությանը։ Նա նաև ավելացրել է , որ Պողոսյանը Ռազմական ոստիկանություն էլ չի կանչվել։