Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա. Մալյան
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Աննկատ մնաց, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա:
Նա ասաց. «Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ ես զոհերի թիվը չէի հրապարակելու»:
Այս հայտարարությունը իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մասնավորապես՝
ո՞ւմ հետ էր Արծրուն Հովհաննիսյանը պայմանավորվել, պայմանավորվածության այլ կետերում ի՞նչ հարցեր են եղել:
Այն որ բանակի քարոզչության հետ որևէ կապ չունեցող մարդուն պատերազմի ժամանակ իշխանությունները բերել էին առաջին պլան, արդեն քննության առարկա հարց է, սակայն արդեն հաստատված կարելի է համարել, այն, որ Արծրունի հետ գոյություն են ունեցել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը կիմանա երբ անիշխանությունը Հայաստանում ավարտվի»: