Նույնիսկ մենագրություններում չես հանդիպի սեփական «Ես»-ն ընդգծելու՝ այս աստիճանի անզուսպ ձգտման. Իրավագիտության դոկտոր
Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը գրում է.
«Կարդում եմ 2020թ-ի Ազգային անվտանգության ռազմավարությունը և հասկանում՝ ժամանակին այնտեղ հռչակված նպատակները պետք է ընկալեի հակառակ իմաստով, քանի որ մեծամասամբ դրսևորվեց Ռազմավարության մեջ նշված նպատակներին ուղղիղ հակառակ իշխանական վարքագիծը:
Ի դեպ, 2007թ. Ռազմավարության տեքստում «մենք» բառը չի օգտագործվել, մինչդեռ 2020թ. Ռազմավարության մեջ 50-ից ավելի անգամ գործածվում է՝ պաշտոնական փաստաթղթերին ոչ հատուկ «մենք» բառը. «Մենք կարևորում ենք ... », «մենք աջակցելու ենք ...», «Մենք խթանելու ենք ...»: Իրականում տեսանք, թե «Մենքը» ինչը կարևորեց, ինչը խթանեց կամ ինչպես աջակցեց:
Բայց խնդիրն այստեղ այլ է. նույնիսկ մենագրություններում չես հանդիպի սեփական «Ես» -ն ընդգծելու՝ այս աստիճանի անզուսպ ու անդիմադրելի ձգտում»։