Հրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

Պատերազմն իր հետ տարավ բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտած Գագիկին. ԵՊԲՀ ռեկտոր

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

««Մերօրյա հերոսները». Գագիկ Մակարյան

Պատերազմն իր հետ տարավ բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտած Գագիկին, ով իր ապագան տեսնում էր ուրոլոգիայի ոլորտում՝ այն համարելով հետաքրքիր և բժշկության մեջ առաջադեմ ճյուղ․․․

Բժշկության և նկարչության նկատմամբ միախառնված սերը լավագույնս է բնութագրում ԵՊԲՀ սովորող Գագիկ Մակարյանին, ով այդպես էլ չիրականացրեց իր բազմաթիվ երազանքներն ու նպատակները:

Գագիկ Մակարյանը՝ ավարտելով ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը, «1+2» ծրագրի շրջանակում բժշկի մասնագիտությամբ զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի ընթացքում մասնագիտական առաքելությունն իրականացրել է Արցախի հարավային ուղղությամբ:

Ինչպես նշում է կուրսընկերը՝ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական զարգացման կենտրոնի անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիայի մասնագիտությամբ 1-ին կուրսի ուսանող Տիգրան Օհանյանը, Գագիկը դեռ դպրոցական տարիքից ուներ նկարելու ձիրք, զբաղվում էր նաև լուսանկարչությամբ, այդ թվում սիրում էր իր կողմից արված լուսանկարները ենթարկել ծրագրային մշակման՝ ստանալով այնպիսի պատկերներ, որոնք արտացոլում էին նրա ներաշխարհն ու պատկերացնումները: Սերը դեպի արվեստը՝ նկարչությունն ու լուսանկարչությունն արտահայտվում է նրա ստեղծագործություններում, որոնք տեղ են գտել www.500px.com/p/gagikmakaryan/about կայքում:

«Գագիկը ստեղծագործ, արվեստն ու բժշկությունը սիրող անհատ էր, որը խելացի լինելուն զուգահեռ՝ աչքի էր ընկնում համեստությամբ ու ընկերներին օգնելու պատրաստակամությամբ»,-նշում է կուրսընկերը՝ հավելելով, որ Գագիկին միշտ հաջողվում էր ամենաբարդ առարկաներն ու թեմաները մատուցել կուրսընկերների համար մատչելի ու հասկանալի՝ նրանց օգնելով պատրաստվել ու հանձնել հերթական քննությունները: Տիգրան Օհանյանի խոսքով՝ մասնագիտացման ընտրության թեմայի շուրջ հաճախ են քննարկումներ ունեցել: Հետաքրքրությունների շրջանակում ունենալով նաև վիրաբուժությունն ու ռեանիմատոլոգիան՝ ի վերջո Գագիկը կանգ էր առել ուրոլոգիա մասնագիտության վրա, որն էլ պատրաստվում էր ընտրել զինվորական ծառայությունն ավարտելուց հետո:

Պատերազմը բժշկական բուհից խլեց նաև Գագիկ Մակարյանին: Նա համալրեց մերօրյա հերոսների շարքը, որոնք կոչված լինելով՝ փրկել կյանքեր, իրենց կյանքը նվիրեցին հայենիքին:

Գագիկ Մակարյանը զոհվել է նոյեմբերի 1-ին Ջրականում՝ թշնամու անօդաչու սարքի հարվածից»: